Դեբրա Մոնկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դեբրա Մոնկ
անգլ.՝ Debra Monk
Debra Monk12.jpg
Ծնվել էփետրվարի 27, 1949(1949-02-27)[1][2][3] (70 տարեկան)
ԾննդավայրMiddletown, Օհայո, ԱՄՆ
ԿրթությունՀարավային մեթոդիստական համալսարան և Frostburg State University?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, երգչուհի և գրող
Պարգևներ և մրցանակներՓրայմթայմ Էմմի մրցանակ և «Թոնի» մրցանակ պիեսում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար

Դեբրա Մոնկ (լատ.՝ Debra Monk փետրվարի 27, 1949(1949-02-27)[1][2][3], Middletown, Օհայո, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի, երգչուհի և սցենարիստ, որն առավելագույն հաջողությունների է հասել՝ Բրոդվեյի բեմում խաղալով։

Մոնկը ծնվել է Միդլթոնում՝ Օհայո նահանգում։ 1973 թվականին ավարտել է Ֆրոստբերգի պետական համալսարանը[4]։ Առաջին հաջողությունները գրանցել է որպես 1982 թվականի «Pump Boys and Dinettes» մյուզիքլի համահեղինակ և դերասանուհի, որը առաջադրվել է «Թոնի (մրցանակ)»ի։ 1988 թվականին Oil City Symphony մյուզիքլի համար արժանացել է «Դրամա Դեսկ» մրցանակի[4]։

Մոնկն իր կարիերայի ընթացքում քառակի առաջադրվել է «Թոնի» մրցանակին՝ 1993 թվականին շահելով մեկ արձանիկ Redwood Curtain պիեսի համար[5]։ Նա նաև տարբեր դերերի համար շահել է «Դրամա Դեսկ» և Obie երեք մրցանակ: 1999 թվականին Մոնկը արժանացել է «Էմմի» մրցանակի՝ «Լավագույն հրավիրված դրամատիկական սերիալի դերասանուհի» կատեգորիայում «Նյու Յորքի ոստիկանությունը» հեռուստասերիալում խաղացած դերի համար:

Բեմական կարիերայից բացի, Մոնկը երևացել է ավելի քան երեսուն ֆիլմում և չորս տասնյակ հեռուստատեսային շոուներում՝ խաղալով երկրորդական դերեր: Նշանակալի դերեր է ունեցել «Սատանայի փաստաբանը» (1997), «Վայրենիները» (2007) և «Հետո ապրեք ինքներդ» (2014) ֆիլմերում: Հեռուստատեսությամբ երկրորդական դերեր է խաղացել «Նիրո Վուլֆի գաղտնիքները», «Նյու Յորքի ոստիկանությունը», «Կրքի անատոմիա», «Պայքար» և «Մոցարտը ջունգլիներում» հեռուստասերիալներում: Հայտնվել է նաև «Օրենք և կարգ», «Հուսահատ տնտեսուհիները», «Եղբայրներ և քույրեր», «Քլիվլենդի գեղեցկուհիները» ֆիլմերում:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նախերգանք համբույրին (1992)
  • Դռնապանը (1993)
  • Անվախը (ֆիլմ, 1993)
  • Հեռուստավիկտորինա (1994)
  • Մեդիսոն շրջանի կամուրջները (1995)
  • Ջեֆրի (1995)
  • Խենթերը (1995)
  • Անկողին վարդերից (1996)
  • Տիկին Ուինթերբորն (1996)
  • Կրակի էությունը(1996)
  • Առաջին կանանց ակումբը (1996)
  • Ծայրահեղ միջոցներ (1996)
  • Մուտք և ելք (1997)
  • Սատանայի փաստաբանը (1997)
  • Բժշկություն (2000)
  • Սպանել Էդգարին (2003)
  • Միլուոկի՝ Մենեսոտայի նահանգ (2003)
  • Մուգ ջուր (2005)
  • Պրոդյուսրները (2005)
  • Վայրենիներ (2007)
  • Հարգարժան Բակ Հավարդը (2008)
  • Սեր և այլ հանգամանքներ (2009)
  • Միլիոն թեյնիկների համար (2011)
  • Շատ վտանգավոր բան (2012)
  • Հետո ապրեք ինքներդ (2014)
  • Ստոր Փիթը (2015-2017)-Կոնի Պերսիկոֆ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 «Debra Monk Biography»։ TV Guide։ Վերցված է 2015-04-10 
  5. «Debra Monk»։ Internet Broadway Database։ Վերցված է 2015-04-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]