Ժան-Բատիստ-Գասպար Դեբյուրո կամ ուղղակի Բատիստ[6] (ֆր.՝ Jean-Gaspard-Baptiste Deburau, իսկական անուն` Յան Կաշպար Դվորյակ, հուլիսի 31, 1796, Կոլին, այն ժամանակ՝ Հռոմեական Սրբազան կայսրություն, այժմ՝ Չեխիա - հունիսի 16, 1846, Փարիզ, Հուլյան միապետություն), ֆրանսիացի դերասան-միմ, հայտնի Պիերո կերպարի ստեղծող։
Լարախաղաց, շրջիկ կրկեսի արտիստ Ֆիլիպ Դեբյուրոի և չեխ սպասուհու՝ Կատերժինա Կրալովայի որդին է։ 1811 թվականին նրա ընտանիքը հաստատվում է Փարիզում։ 5 տարի անց Բատիստն իր եղբոր հետ միասին դառնում է դյու Տամպլ ճեմուղու վրա գտնվող Ֆյունամբյուլ թատրոնի դերասաններ։ Թատրոնը գտնվում էր Տամպլ ճեմուղու վրա։ 1819 թվականին նա հաջողությամբ խաղաց Պիերոյի դերը «Առլեկին-բժիշկ»-ում։ Թաղված է Պեր Լաշեզ գերեզմանոցում։
Բատիստի որդին դարձել է նրա հետնորդը և շարունակել հոր գործը՝ դառնալով միմ։ Նրա անունն է Շառլ Դեբյուրո։ Նրանց հաճախ նմանեցնում էին Չապլինին և Մարսոյին։
↑Вики К. Яник Fools and Jesters in Literature, Art, and History: A Bio-Bibliographical Sourcebook (Critical Studies in Education and), Greenwood Publishing Group, 01 янв. 1998 — с. 75
Դեբյուրոյի մասին գրքեր թողարկվում էին մինչ իր մահը, գրքերից մեկը գրել է Ժյուլ Ժանենը (1832)
Հետո Դեբյուրոյի և Ֆյունամբյուլ թատրոնի մասին գրեց Շանֆլյորին (1895), որի համար Դեբյուրոն օրինակ էր հանդիսանում, որպես մարդ, որը դեմ է գնում արիստոկրատների արվեստին։
«Դեբյուրո» պիեսը գրել է Սաշա Գրիտին, հետո նկարահանել ֆիլմ։
1938 թվականին Դեբյուրոյի մասին ֆիլմ է նկարահանել գերմանացի ռեժիսոր Հանս Շտայնխոֆը։