Jump to content

Դարյա Լուշինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարյա Լուշինա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ռեգբի յունիոն խաղացող
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 1, 1996(1996-11-01) (27 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, Ռուսաստան

Դարյա Վլադիմիրովնա Լուշինա (ռուս.՝ Дарья Владимировна Лушина, նոյեմբերի 1, 1996(1996-11-01), Մոսկվա, Ռուսաստան)[1], ռուս ռեգբիստ, «Կուբան» ակումբի խաղացող (ք. Կրասնոդար)[2], 2016, 2017, 2018 և 2021 թվականների Եվրոպայի չեմպիոն, Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ[3], Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դոլգոպրուդնենսկիե Սոկոլի» ՕՀՄՊՄԴ-ի սան է։ Հանդես է եկել 1997 թվականին ծնված մինչև 15 տարեկան տղաների թիմում։ 15 տարեկանում տեղափոխվել է «Սլավյանկա» վարպետների կանանց թիմ, այնուհետև տեղափոխվել է «Խիմկի» ակումբ։ Առաջին մարզիչը եղել է Վալերի Վալենտինովիչ Ռոմանովը։ Որպես Ռուսաստանի ռեգբիի պատանեկան հավաքականի ավագ հանդես է եկել 2014 թվականի Եվրոպայի առաջնությունում, որտեղ թիմի հետ զբաղեցրել է 4-րդ տեղը[5]։

Ռեգբի-7ի Ռուսաստանի հավաքականի կազմում չորս անգամ հաղթել է Եվրոպայի առաջնությունում 2016, 2017[6], 2018[7] և 2021 թվականներին (էտապներ Լիսաբոնում[8] և Մոսկվայում[9]), դարձել է 2015 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ 2017 թվականին Ֆրանսիայի Մալմոր սյուր Կորրեզ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնության առաջին էտապում Դարյան 28 միավոր է վաստակել իրականացվող իրացումների շնորհիվ[10][11]։ Ռեգբի-7-ի համաշխարհային սերիայում 99 խաղերում վաստակել է 217 միավոր 13 փորձերի և 76 իրացման շնորհիվ[12]։

Նեապոլում անցկացված ամառային Ունիվերսիադայում ռեգբի-7 մարզաձևում նվաճել է բրոնզե մեդալ (ներկայացրել է Ուրալի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանը)[13]։ 2021 թվականի հուլիսին ընդգրկվել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հայտացուցակում[14] և մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին[15][16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. СПИСОК СПОРТСМЕНОВ для подготовки к участию в Играх ХХХI Олимпиады 2016 года в Рио-де-Жанейро Бразилия) Արխիվացված 2018-10-11 Wayback Machine (ռուս.)
  2. Женская сборная России по регби-7 Արխիվացված 2018-12-25 Wayback Machine (ռուս.)
  3. ПРИКАЗ "О ПРИСВОЕНИИ СПОРТИВНОГО ЗВАНИЯ "МАСТЕР СПОРТА РОССИИ МЕЖДУНАРОДНОГО КЛАССА" от 27.04.2018 г. № 54-нг Արխիվացված 2018-06-02 Wayback Machine (ռուս.)
  4. Лушина и Самадуров получили звания заслуженных мастеров спорта (ռուս.)
  5. Дарья Лушина в сборной России по регби-7 на Чемпионате Европы 2014г. Արխիվացված 2018-10-12 Wayback Machine (ռուս.)
  6. Женская сборная России по регби-7 победила в Европейской серии Гран-При в Казани (ռուս.)
  7. Женская сборная России по регби-7 в пятый раз стала чемпионом Европы! Արխիվացված 2018-10-11 Wayback Machine (ռուս.)
  8. Андрей Кузин объявил состав на Лиссабон
  9. Андрей Кузин внес изменения в состав сборной России
  10. Представительница кубанского регби стала триумфатором этапа Гран-при Европы (ռուս.)
  11. ПЕРВЫЙ ШАГ НА ПУТИ К ЧЕТВЁРТОМУ ЧЕМПИОНСТВУ ЕВРОПЫ (ռուս.)
  12. Դարյա Լուշինան World Rugby Sevens Series կայքում
  13. Бюллетень № 6 XXX Всемирной летней универсиады 2019 года в г. Неаполе (Италия) Արխիվացված 2020-10-01 Wayback Machine (ռուս.)
  14. «Определен состав женской сборной России по регби-7 на Олимпиаду в Токио» (ռուսերեն). ТАСС. 2021 թ․ հուլիսի 5. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  15. «Rugby Sevens - ROC vs Great Britain - Pool A Results». Tokyo 2020. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  16. «Daria Lushina». Tokyo 2020. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]