Դարձ (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարձ

«Դարձ», հանդես։ «Ազգայնական ակումբ» ՀԿ-ի հրատարակություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 2000–2002 թվականներին Երևանում։ Խմբագիր՝ Մուշեղ Լալայան։

Տպագրելէ նյութեր ազգային գաղափարախոսության (Գարեգին Նժդեհ, Հայկ Ասատրյան և ուրիշներ), աշխարհաքաղաքականության, ազգային-ազատագրական պայքարի տեսագործնական հիմ­նահարցերի վերաբերյալ, ինչպես նաև հատվածներ՝ հայ և օտարազգի անվանի ազգային գործիչների գրական ժառանգությունից։

«Ազգայնական ակումբը» «Ազգայնական միտք» մատենաշարով հրատարակել է նաև 20 անուն գիրք (Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի, Լևոն Շանթի, Զարևանդի և ուրիշ երկերից)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։