Դարիո Բենեդետտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դարիո Բենեդետտո
Argentina-Nigeria (3) (cropped).jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Argentina.svg Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 17, 1990(1990-05-17)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Կիլմես, Quilmes Partido, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել
Համար 9
Պատանեկան կարիերա
2006—2008 Արգենտինա Արսենալ (Սարանդի)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008—2009 Արգենտինա Արսենալ (Սարանդի) 13 (1)
2009—2011 Արգենտինա Դեֆենսա ի Խուստիսիա]] 23 (2)
2011—2012 Արգենտինա Խիմասիա դե Խուխույ 19 (11)
2012—2013 Արգենտինա Արսենալ (Սարանդի) 37 (8)
2013—2014 Մեքսիկա Տիխուանա 43 (21)
2015—2016 Մեքսիկա Ամերիկա 49 (17)
2016—2019 Արգենտինա Բոկա Խունիորս 49 (32)
2019— Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել 36 (13)
Ազգային հավաքական
2017— Արգենտինա Արգենտինա 5 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 5.12.2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 5.9.2019

Դարիո Իսմայել Բենեդետտո (իսպ.՝ Darío Ismael Benedetto, մայիսի 17, 1990(1990-05-17)[1][2], Կիլմես, Quilmes Partido, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, ֆրանսիական «Օլիմպիկ Մարսել» ակումբի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող։

Ակումային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենեդետտոն «Ամերիկայի» կազմում
Բենեդետտոն «Բոկա Խունիորսի» կազմում
Բենեդետտոն Արգենտինայի հավաքականի կազմում

Բենեդետտոն կարիերան սկսել է Սարանդիի «Արսենալում»։ 2008 թվականի նոյեմբերի 9-ին «Բոկա Խունիորսի» դեմ խաղում նշել է նորամուտը արգենտինական Պրիմերայում[3]։ Դա եղել է Դարիոյի միակ խաղն այդ մրցաշրջանում, հաջորդ անգամ նա խաղադաշտ է դուրս եկել միայն հաջորդ մրցաշրջանում։ 2009 թվականի հունիսի 14-ին «Լանուսի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Արսենալի» կազմում[4]։ Բենեդետտոն հաճախ չի դուրս եկել խաղադաշտ և եղել է ռոտացիայի խաղացող, խաղային պրակտիկա ստանալու համար տեղափոխվել է Արգենտինայի երկրորդ դիվիզիոնի «Դեֆենսա և Խուստիսիա» ակումբ։ Նոր թիմում Դարիոն նույնպես միշտ չէ, որ հանդես է եկել մեկնարկային կազմում, այդ պատճառով երկրորդ մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է ակումբից։

2011 թվականին Բենեդետտոն դարձել է «Խիմնասիա դե Խուխույի» ֆուտբոլիստ։ Փետրվարի 7-ին ԿԱԻ-ի դեմ խաղում նշել է նորամուտը ակումբում[5]։ Մարտի 21-ին «Ինտիտուտոյի» դեմ խաղում Դարիոն խփել է իր առաջին գոլը «Խիմնասիայի» կազմում[6]։ Բենեդետտոն թիմի կազմում անցկացրած տասնիննը խաղում աչքի է ընկել 11 անգամ և դարձել թիմի լավագույն ռմբարկու։ Դարիոյի հաջողությունն աննկատ չի մնացել, և նրա հարազատ ակումբը՝ «Արսենալը» վերադարձրել է հարձակվողին։ Այս անգամ նա ավելի շատ խաղային ժամանակ է ստացել, սակայն հաճախ չի գոլ խփել, թեև դարձել է երկրի չեմպիոն և Արգենտինայի սուպերգավաթակիր։ Երկրորդ մրցաշրջանի ավարտից հետո Դարիոն որոշել է հեռանալ «Արսենալից»։

2013 թվականի ամռանը Բենեդետտոն պայմանագիր է կնքել մեքսիկական «Տիխուանայի» հետ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 1,5 միլիոն դոլար։ Հուլիսի 20-ին «Ատլասի» դեմ խաղում Դարիոն նշել է նորամուտը մեքսիկական Պրիմերայում[7]։ Նույն խաղում նա կարիերայի ընթացքում առաջին անգամ ձևակերպել է հեթ-տրիկը՝ առաջին գոլերը խփելով ակումբի կազմում։

2015 թվականի սկզբին Դարիոն տեղափոխվել է մայրաքաղաքի «Ամերիկա» ակումբ։ Հունվարի 11-ին «Լեոնի» դեմ խաղում նա նշել է նորամուտը Մեխիկոյի ակումբում[8]։ Փետրվարի 1-ին ՈՒԱՆԼ Տիգրեսի դեմ խաղում Բենեդետտոն խփել է իր առաջին գոլը «Ամերիկայի» կազմում[9]։ Ապրիլի 9-ին Կոստա Ռիկայի «Էրեդիանոյի» դեմ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի խաղում Դարիոն ձևակերպել է «պոկեր» և օգնել թիմին դուրս գալ եզրափակիչ[10]։ Ապրիլի 30-ին կանադական «Մոնրեալ Իմպակտի» դեմ երկրորդ եզրափակչում Բենեդետտոն հեթ-տրիկ է ձևակերպել և օգնել է «Ամերիկային» պատմության մեջ առաջին անգամ հաղթել ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայում[11]։ Նա իր թիմակից Օրիբե Պերալտայի հետ դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկու։ 2016 թվականին Դարիոն երկրորդ անգամ անընդմեջ դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող՝ գոլ խփելով ՈՒԱՆԼ Տիգրեսի դեմ եզրափակչում[12]։

2016 թվականի ամռանը Բենեդետտոն տեղափոխվել է «Բոկա Խունիորս»։ Հուլիսի 8-ին Լիբերտադորեսի գավաթի կիսաեզրափակիչում Էկվադորի «Ինդեպենդյենտե դել Վալյեի» հետ խաղում նշել է նորամուտը նոր ակումբում[13]։ Օգոստոսի 29-ին «Լանուսի» դեմ խաղում Դարիոն նշել է նորամուտը նշեց թիմի կազմում առաջնությունում[14]։ Սեպտեմբերի 25-ին «Կիլմեսի» դեմ խաղում Բենեդետտոն հեթ-տրիկ է ձևակերպել՝ իր առաջին գոլերը խփելով «Բոկա Խունիորսի» կազմում[15]։ 2017 թվականին նա օգնել է ակումբին հաղթել առաջնությունում։ Տարվա վերջում Դարիոն լուրջ վնասվածք է ստացել, որի պատճառով երկար ժամանակ չի խաղացել։

Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում Բենեդետտոն կրկնել է 1990 թվականին Ռաուլ Ամարիլիայի սահմանած ռեկորդը՝ կիսաեզրափակիչի և եզրափակիչի բոլոր հանդիպումներում աչքի ընկնելով գոլերով։ «Բոկա Խունիորսը», սակայն, վճռորոշ խաղի լրացուցիչ ժամանակում զիջել է «Ռիվեր Փլեյթին»[16]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի սեպտեմբերի 6-ին Վենեսուելայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում Բենեդետտոն նշել է նորամուտը Արգենտինայի հավաքականում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Պաոլո Դիբալային[17]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

«Արսենալ» Սարանդի

«Ամերիկա»

  • ԿՈՆԿԱԿԱՖ Ոսկե գավաթի դափնեկիր (2) - 2014/2015, 2015/2016

«Բոկա Խունիորս»

Անհատական

  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու (7 խաղ) - 2014/2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
  2. 2,0 2,1 Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
  3. «Арсенал (Саранди) VS. Бока Хуниорс 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2008-11-09 
  4. «Арсенал (Саранди) VS. Ланус 4:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-06-14 
  5. «КАИ VS. Химнасия де Хухуй 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-02-07 
  6. «Химнасия де Хухуй VS. Институто 3:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-03-21 
  7. «Тихуана VS. Атлас 3:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-07-20 
  8. «Америка VS. Леон 3:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-01-11 
  9. «Америка VS. УАНЛ Тигрес 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-02-01 
  10. «Америка VS. Эредиано 6:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-04-09 
  11. «Монреаль Импакт VS. Америка 2:4» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-04-30 
  12. «УАНЛ Тигрес VS. Америка Мехико 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-04-21 
  13. «Индепендьенте дель Валье VS. Бока Хуниорс 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-07-08 
  14. «Ланус VS. Бока Хуниорс 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-08-29 
  15. «Бока Хуниорс VS. Кильмес 4:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-09-25 
  16. «Форвард «Боки» Бенедетто 2-м в истории забил во всех играх финала и полуфинала сезона Кубка Либертадорес» (ռուսերեն)։ Sports.ru։ 2018-12-10։ Վերցված է 2018-12-10 
  17. «Аргентина VS. Венесуэла 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-09-06 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]