Դարե Վրշիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարե Վրշիչ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Սլովենիա Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ 1984, սեպտեմբերի 26
Ծննդավայր Մարիբոր, Սլովենիա
Հասակ 181 սմ
Քաշ 83 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սլովենիա Մարիբոր
Համար 12
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001-2003

2003-2005

2005-2007

2007-2010

2010

2011-2012

2012-2014

2014-մինչ հիմա

Սլովենիա Մուրա

Սլովենիա Ցելե

Սլովակիա Ժիլինա

Ռումինիա Տիմիշոարա

Սլովենիա   Կոպեր

Սլովենիա Օլիմպիա (Լյուբլյանա)

Ավստրիա Աուստրիա

Սլովենիա Մարիբոր

29 (1)

58 (16)

41 (12)

22 (0)

11 (8)

50 (28)

33 (3)

99 (16)
Ազգային հավաքական
2001

2003-2006

2007֊2012

Սլովենիա Սլովենիա (մինչև 17 տ․)

Սլովենիա Սլովենիա (մինչև 21 տ․)

Սլովենիա Սլովենիա

1 (0)

18 (2)

13 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դարե Վրշիչ (սլովեն․՝ Dare Vršič, սեպտեմբերի 26, 1984 թ., Մարիբոր, Սլովենիա, սլովենացի ֆուտբոլիստ, Մարիբորի կիսապաշտպանն է։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրշիչը Օլիմպիայի կազմում

Վրշիչը Մուրա ակումբի սանն է։ 2001թ․ ակումբի հիմնական կազմում իր մեկնարկային հանդիպումն է անցկացնում Սլովենիայի առաջնությունում։ 2003թ․ տեղափոխվում է Ցելե, որի կազմում կարողանում է նվաճել Սլովենիայի գավաթը։ 2005թ․ տեղափոխվում է Ժիլինա։ 2007թ․ ֆուտբոլիստը տեղափոխվում է ռումինական Տիմիշոարա, բայց այնտեղ լուրջ հաջողություններ չգրանցելով 2010թ․ վարձավճարով տեղափոխվում է Կոպեր։ Նոր ակումբի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է փետրվարի 27֊ին, երբ թիմը մրցում էր Ռուդարի դեմ[1]։ Հենց մեկնարկային խաղում Վրշիչին հաջողվում է գրավել մրցակցի դարպասը։ Ապրիլի 10-ին Ինտերբլոկի դեմ խաղում Վրշիչը դառնում է Հեթ-տրիկի հեղինակ[2]։ Ֆուտբոլիստը Կոպերին օգնում է իր պատմության մեջ առաջին անգամ նվաճելու երկրի առաջնության չեմպիոնի տիտղոսը։ 2011թ․ սկզբին տեղափոխվում է Օլիմպիա, որտեղ իր մեկնարկային հանդիպումն անցկացնում է փետրվարի 22-ին Ռուդարի դեմ խաղում[3]։ Մարտի 19-ին նախկին թիմի՝ Կոպերի դեմ խաղում Վրշիչը դառնում է դուբլի հեղինակ խփելով իր առաջին գոլերը Օլիմպիայի կազմում[4]։ 2012թ․ Վրշիչին հաջողվում է դառնալ առաջնության գլխավոր ռմբարկու։

2012թ․ ամռանը ֆուտբոլիստը տեղափոխվում է Աուստրիա։ Հուլիսի 25֊ին Ավստրիայի առաջնությունում իր մեկնարկային խաղն է անցկացնում Վոլֆսբերգի դեմ խաղում[5]։ Աուստրիայի կազմում կարողանում է դառնալ երկրի առաջնության հաղթող։

2014թ․ սկզբին վերադառնում է հայրենիք միանալով Մարիբորին։ Մարտի 2-ին նախկին թիմի՝ Օլիմպիայի դեմ խաղում անցկացնում է իր մեկնարկային հանդիպումը[6]։ Ապրիլի 19-ին Զավրչի դեմ խաղում իր առաջին գոլն է խփում Մարիբորի կազմումref>«Заврч VS. Марибор 0:4» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ ապրիլի 19.</ref>։ Եվրոպայի լիգայի խաղերում Վրշիչը մեկական գնդակ է հեղինակում իսպանական Սևիլյայի դեմ անցկացված խաղերում[7][8]։ Մարիբորի կազմում Վրշիչը 3 անգամ դառնում է առաջնության հաղթող։ 2017թ․ շնորհվում է Սլովենիայի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը։

Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

2007թ․ հունիսի 2-ին Սլովենիայի ազգային հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում իր մեկնարկային հանդիպումն է անցկացնում Ռումինիայի դեմ խաղում[9]։ Հենց այս խաղում էլ Վրշիչը երկրորդ խաղակեսում փոխարինելով Կոմացին խփում է իր առաջին գնդակը ազգային հավաքականի կազմում։

Գոլերը ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. 2007 հունիսի 2 Արենա Պետրոլ, Ցելե, Սլովենիա Ռումինիա Ռումինիա 1:2 1:2 2008թ․ Եվրոպայի առաջնության որակավորում
2. 2007 օգոստոսի 22 Պոդ Գորիցոմ, Պոդգորիցա, Չեռնոգորիա Չեռնոգորիա Չեռնոգորիա 1:1 1:1 Ընկերական խաղ
3. 2011 հոկտեմբերի 11 Լյուդսկի վրտ, Մարիբոր, Սլովենիա Սերբիա Սերբիա 1:0 1:0 2012թ․ Եվրոպայի առաջնության որակավորում

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Սլովենիա Ցելե

  • Սլովենիայի գավաթակիր — 2004/2005

Սլովակիա Ժիլինա

  • Սլովակիայի առաջնություն — 2006/2007

Սլովենիա Կոպեր

  • Սլովենիայի առաջնություն — 2009/2010

Ավստրիա Աուստրիա

Սլովենիա Մարիբոր

  • Սլովենիայի առաջնություն — 2013/2014
  • Սլովենիայի առաջնություն — 2014/2015
  • Սլովենիայի առաջնություն — 2016/2017
  • Սլովենիայի գավաթակիր — 2015/2016
  • Սլովենիայի սուպերգավաթակիր — 2014

Անձնական

  • Սլովենիայի առաջնության լավագույն ռմբարկու — 2011/2012
  • Սլովենիայի տարվա ֆուտբոլիստ — 2016/2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Копер VS. Рудар Веленье 2:1» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ փետրվարի 27.
  2. «Интерблок VS. Копер 0:5» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ ապրիլի 10.
  3. «Олимпия Любляна VS. Рудар Веленье 2:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 22.
  4. «Олимпия Любляна VS. Копер 4:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 19.
  5. «Вольфсберг VS. Аустрия Вена 0:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 25.
  6. «Олимпия Любляна VS. Марибор 0:3» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ մարտի 2.
  7. «Марибор VS. Севилья 2:2» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ փետրվարի 20.
  8. «Севилья VS. Марибор 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ փետրվարի 27.
  9. «Словения VS. Румыния 1:2» (անգլերեն). soccerway.com. 2007 թ․ հունիսի 2.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարե Վրշիչ» հոդվածին։