Jump to content

Դավիթ Ռոստոմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռոստոմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Ռոստոմյան
Ծնվել է1820[1]
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 16, 1869(1869-10-16)[1]
Մահվան վայրԲաքու, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարան (1842)[1]
Մասնագիտությունբժիշկ և հասարակական գործիչ
ԱնդամակցությունԲաքվի Հայոց մարդասիրական ընկերություն[1]

Դավիթ Հարությունի Ռոստոմյան (1820[1], Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 16, 1869(1869-10-16)[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1]), բժիշկ, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետն ավարտելուց (1842) հետո աշխատել է Նուխիի գավառում, 1843 թվականին տեղափոխվելով Շամախիի գավառ՝ հաջողությամբ պայքարել է այդ շրջանում տարածված տարափոխիկ հիվանդությունների (խոլերա) դեմ։ 1849 թվականից եղել է Շամախիի (1859 թվականից՝ Բաքվի) նահանգային բժշկի օգնական, 1864 թվականից մինչև կյանքի վերջը՝ նահանգային բժիշկ։ Մասնակցել է Բաքվի հայոց մարդասիրական ընկերության հիմնադրմանը, եղել դրա նախագահն ու գանձապահը։ Բժշկական և հասարակական աշխատանքին զուգընթաց, զբաղվել է նաև գրական գործունեությամբ։ Ռոստոմյանի «Տեղագրութիւն Բաքուայ» ուսումնասիրությունը («Կովկաս»,1847, N 7) նվիրված է Բաքվի պատմությանը, աշխարհագրությանը և բնական հարստություններին, քաղաքի բժշկասանիտարական խնդիրներին։ 1862 թվականին Թիֆլիսում լույս տեսած «Հասարակաց բժշկականութիւն» աշխատության մեջ արծարծել է տարափոխիկ հիվանդությունների դեմ պայքարելու, մարդու և բնության փոխհարաբերության հարցեր, անդրադարձել մարդու կյանքում ջրի դերին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 704.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 704