Դավիթ Բալասանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Բալասանյան
Ծնվել էհոկտեմբերի 10, 1983(1983-10-10)[1] (40 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտություներաժիշտ, կոմպոզիտոր և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[2] և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն[3]

Դավիթ Գագիկի Բալասանյան (հոկտեմբերի 10, 1983(1983-10-10)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է 2006 թվականից[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Բալասանյանը ծնվել է 1983 թվականի հոկտեմբերի 10-ին Երևան քաղաքում։ 1991-1998 թվականներին սովորել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, որից հետո ուսումը շարունակել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում։ 2000 թվականին Դավիթ Բալասանյանն ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը և այն ավարտել 2005 թվականին՝ Աշոտ Զոհրաբյանի ղեկավարությամբ։ 2008 թվականին ավարտել է նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան[5]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991-2007 թվականներին Դավիթ Բալասանյանը երգել է «Վարդանանք», «Հայաստանի կամերային ձայներ» և «Հովեր» երգչախմբերում[6]։ Որպես դաշնակահար 2002 թվականին աշխատել է «Կենտրոն» հեռուստատեսությունում։ 2002-2009 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության փառատոների կազմակերպիչ, օգնական, որից հետո՝ մինչև 2013 թվականը, որպես ասիստենտ աշխատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնում։ 2018 թվականին Տուլայում որպես ՀՀ պաշտոնական պատվիրակության անդամ մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների երիտասարդական մշակութային համաժողովին։

2006 թվականից Դավիթ Բալասանյանը հանդիսանում է Կոմպոզիտորների միության, իսկ 2017-2022 թթ. վարչության անդամ[7] 2023 թ-ից դասացանդում է Ջրվեժի երաժշտական դպրոցում։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Բալասանյանը նվագախմբային, կամերային, դաշնամուրային, երգչախմբային և վոկալ ստեղծագործությունների հեղինակ է, նրա ստեղծագործությունները կատարվել են Հայաստանում, Գերմանիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Բրազիլիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Հունաստանում, Բելգիայում, Իսրայելում։ Կոմպոզիտորի որոշ ստեղծագործություններ հրատարակվել են շվեյցարական «Sordino» և ճապոնական «Da Vinci» երաժշտական հրատարակչությունների կողմից[8][9]։

2006 թվականին Դավիթ Բալասանյանը մասնակցել է Վիեննայում տեղի ունեցած Եվրոպայի կոմպոզիտորների կոնգրեսին և ներկայացրել Հայաստանը։

2014 թվականին կոմպոզիտորի «The Pillow Tagh» («The Pillow Song») ստեղծագործությունը, որը գրվել է «Օքտոպլուս» անսամբլի պատվերով, հնչել է Հաննովեր քաղաքում[10]։

Դավիթ Բալասանյանը համերգներով հանդես է գալիս իր հեղինակային դաշնամուրային ազատ իմպրովիզացիաներով, դասավանդում է կոմպոզիցիա, դաշնամուր և սոլֆեջիո, ունի դափնեկիր աշակերտներ, մի շարք երաժշտագիտական հոդվածների հեղինակ է։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Երևանում տեղի ունեցած բրիտանացի կոմպոզիտոր Բենջամեն Բրիտտենի 90-ամյա հոբելյանին նվիրված մրցույթում Դավիթ Բալասանյանը «Կոմպոզիցիա» փայտյա-փողային կվինտետի համար արժանացել է 2-րդ մրցանակի։ Երիտասարդ կոմպոզիտորների «Նարեկացի» մրցանակաբաշխության «Ժամանակակակից դասական երաժշտություն» անվանակարգում «Postlude In Memoriam…» ստեղծագործության համար կոմպոզիտորն արժանացել է գլխավոր մրցանակի։ Դավիթ Բալասանյանի «Ծաղկե պարտեզը խավարում» տեղծագործությունը 2010 թվականին Սիչուանի կոնսերվատորիայի 6-րդ ստեղծագործական մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակի[11]։ Նարեկացի արվեստի միության և Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից Երևանում կազմակերպված ազատ իմպրովիզացիայի մրցույթում նա արժանացել է առաջին մրցանակի։ 2019 թվականին Մադրիդում «Tenth Piano Composition Competition Fidelio Online» մրցույթում Դավիթ Բալասանյանի «Swinging Bach» ստեղծագործությունը մրցույթի ջազային անվանակարգում արժանացել է երկրորդ, իսկ «Drops» ստեղծագործությունը ատոնալ ժամանակակից անվանակարգում՝ երրորդ մրցանակի[12]։ Մեկ տարի անց Դավիթ Բալասանյանի «Mystery of uncertainty» ստեղծագործությունը Creative Armenia Self-Quarantine Challenge-ի շրջանակներում ճանաչվել է լավագույններից[13]։ 2021 թվականին 12-րդ Twelve Piano Composition Competition Fidelio Online մրցույթի մինիմալիստական/էքսպերիմենտալ/նյու էյջ անվանակարգում արժանացել է առաջին մրցանակի (Իսպանիա, Մադրիդ)։ 2023 թվականին Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթում 6 ֆինալիստներից մեկն է եղել։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարիացիաներ ժողովրդական թեմայով, (2000 թ․)
  • Վոկալ շար սոպրանոյի և դաշնամուրի համար, (խոսք` Դավիթ Բալասանյանի), (2000 թ․)
  • Սոնատին ֆլեյտայի և դաշնամուրի համար, (2001 թ.)
  • Վոկալ շար «Բնապատկերներ» սոպրանոյի և դաշնամուրի համար (խոսք՝ Վահագն Դավթյանի, Վահան Տերյանի և Հովհաննես Թումանյանի), (2001 թ.)
  • «Սիրո Քարոզիչ» երկսեռ երգչախմբի համար, (խոսք` Վահան Տերյանի), (2001 թ.)
  • Դուո ֆլեյտայի և ալտի համար, 2002 թ., նվիրվում է ֆլեյտահար Արամ Հովհաննիսյանին
  • Լարային տրիո ջութակի, ալտի և թավջութակի համար, (2002-2003 թթ.)
  • «Կոմպոզիցիա» փայտյա-փողային կվինտետի համար, (2002-2003 թթ.)
  • «Postlude in memoriam… » («Հիշատակի պոստլյուդ») ջութակի և դաշնամուրի համար, Մարտին Հակոբյանի հիշատակին (2003-2004 թթ.)
  • «Metamorphoses of a Ritual» («Րիտուալի մետամորֆոզները») սիմֆոնիկ նվագախմբի համար, (2005 թ.)
  • «Flower Garden in the Dark» («Ծաղկե պարտեզը խավարում») ֆլեյտայի, կլառնետի, ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար, (2006 թ.)
  • Մոնոլոգ-ֆանտազիա սոլո կլառնետի համար` նվիրված կլառնետահար Մարտին Ուլիխանյանին, (2006 թ.)
  • Դաշնամուրային տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար, (2007-2008 թթ.)
  • Արաբեսկ դաշնամուրի համար` նվիրված դաշնակահար Արթուր Ավանեսովին, 2012 թ.
  • «The Pillow Tagh» («Բարձի տաղ») կլառնետի, ջութակի, ալտի և կոնտրաբասի համար։ Սստեղծագործությունը գրվել է «Օքտոպլուս» անսամբլի պատվերով (NDR *Radiophilharmonie), (2013 թ.)
  • 6 Միկրոլյուդ դաշնամուրի համար, առաջին տետր՝ նվիրված դաշնակահար Հայկ Մելիքյանին, (2015 թ.)
  • «Monument» դաշնամուրի և ձայնագրության համար, նվիրվում է Կոմիտասին, (2015 թ.)
  • «Tweet» սոլո ֆյելտայի համար, Տաթևիկ Բաղդասարյանի հիշատակին, (2016 թ.)
  • 6 Միկրոլյուդ դաշնամուրի համար, երկրորդ տետր, նվիրված դաշնակահարուհի Լուսինե Գրիգորյանին, (2016-2023 թ.)
  • Երեք պիես ջութակի և տավիղի համար։ Ստեղծագործությունը գրվել է Sordino Ediziuns Musicalas շվեյցարական հրատարակչության պատվերով, (2021 թ.)
  • «Պատրանք» սոպրանոյի և դաշնամուրի համար, (խոսք` Կոմիտասի), (2023 թ.)
  • «Ես կիջնեմ լուսիններից» սոպրանոյի և դաշնամուրի համար, (խոսք` Անահիտ Ղազարյանի), (2023 թ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://composers.am/?p=812
  2. David Balasanyan
  3. David Balasanyan
  4. «Յուրի Կասպարով | Դավիթ Բալասանյան | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 8-ին.
  5. «Բալասանյան Դավիթ | ՀԿՄ». composers.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 5-ին.
  6. cultural; cultural. «Դավիթ Բալասանյան». cultural.am (armenian). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Հանդիպում հայտնի երաժիշտների հետ և վարպետաց դասեր ԵՊԿ Գյումրիի մասնաճյուղում
  8. SR'team. «Давид Баласанян». specialradio.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 5-ին.
  9. «DA VINCI PUBLISHINGBalasanyan, David: Monologue-Fantasy, for clarinet». DA VINCI PUBLISHING (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 5-ին.
  10. composers biography
  11. Դավիթ Բալասանյան
  12. Կոմպոզիտոր Դավիթ Բալասանյանը երկու մրցանակի է արժանացել "Tenth Piano Composition Competition Fidelio Online" մրցույթում
  13. «David Balasanyan | SelfQuar Experiment». Mysite 6 (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]