Դավիթ Աբրահամովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դավիթ Աբրահամովիչ
Դավիթ Աբրահամովիչ, լեհ.՝ Dawid Abrahamowicz և ուկր.՝ Давид Абрагамович
Դիմանկար
Ծնվել էհունիսի 30, 1839(1839-06-30)
ԾննդավայրՏորգովիցա, Հորոդենկայի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Ուկրաինա
Մահացել էդեկտեմբերի 24, 1926(1926-12-24) (87 տարեկան)
Մահվան վայրԼվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1]
ԳերեզմանԼիչակիվ գերեզմանատուն[2]
ՔաղաքացիությունFlag of Poland (1919–1928).svg Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն և Flag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններպառլամենտի անդամ, Գալիսիայի և Լոդոմերիայի միաբանության անդամ, Աբգեորդնեթենհաուսի անդամ և Member of the House of Lords (Austria)?
Քաղաքական կուսակցությունԼեհական ակումբ
ԱնդամությունQ16548832?
Dawid Abrahamowicz Վիքիպահեստում

Դավիթ Աբրահամովիչ (լեհ.՝ Dawid Abrahamowicz, հունիսի 30, 1839(1839-06-30), Տորգովիցա, Հորոդենկայի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Ուկրաինա - դեկտեմբերի 24, 1926(1926-12-24), Լվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1]), հայկական ծագմամբ ավստրո-հունգարացի և լեհ քաղաքական գործիչ, մեկենաս, Գալիցիայում հարուստ հողատեր։ Լեհ դրամատուրգ Ադոլֆ Աբրահամովիչի ավագ եղբայրն է[3]։

Դավիթ Աբրահամովիչը խմբագրել է լեհական գյուղատնտեսական «Rolnik» ամսագիրը։ Իր միջոցներով Լվովում հիմնադրել է որբանոց։

1863 թվականին ընտրվել է Գալիցիայի սեյմում, իսկ 1875 թվականին՝ ռեյխսրատում, որտեղ պատկանել է լեհական ակումբի պահպանողական-ագրարային թևին։

1898 թվականին Աբրահամովիչն ընտրվել է ռեյխսրատի վիցե-պրեզիդենտ, 1897 թվականին՝ նախագահ[4]։

Աջակցել է Կազիմիր Բադենիի կառավարությանը՝ ակտիվորեն ճնշելով գերմանացիների ընդդիմությունները և սառնասրտորեն ընդունելով իրեն հասցեագրված վիրավորանքները։ Նրա գործունության և աջակցության արդյունքում դեպուտատների պալատում ընդունվել է նոր կանոնակարգ, որի արդյունքում նախագահին իրավունք էր տրվում երեք օրվա ընթացքում պատգամավորին հեռացնել պառլամենտից՝ ըստ անհրաժեշտության դիմելով ոստիկանությանը։ Ռեյխսրատում վերջինիս ընդունումը վրդովմունքի մեծ ալիք բարձրացրեց։ 1897 թվականի դեկտեմբերին Բադենիի կառավարության անկումից մի քանի օր անց Դավիթ Աբրահամովիչը հրաժարվեց նախագահական լիազորություններից, որը մեկ ամսի էլ չէր կրել։

Հետագայում դարձել է Գալիցիայի հարցերով նախարար, իսկ Լեհաստանից անկախություն ստանալուց հետո մասնակցել է սահմանադրական սեյմին[4]։

Հիմնադրել է «Աբրահամովիչների բուրսան» (հոգևոր դպրոց կամ նրա հանրակացարանը XVIII և XIX դարերում), որն աղքատ պատանիների դպրոց էր։ Այդ նպատակով, ինչպես նաև Վավելի վերակառուցված Թագավորական ամրոցի համար արվեստի ստեղծագործությունների ձեռքբերման համար տրամադրել է ողջ կարողությունը։

1905 թվականցի Լվովում ապրել է Դորոշենկո փողոցի № 17 տանը։

Թաղվել է Լվովի Լիչակովսկի գերեզմանոցում։

1930-1946 թվականներին Լվովում եղել է Աբրահամովիչների փողոց՝ ի պատիվ Ադոլֆ և Դավիթ Աբրահամովիչների։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #143832883 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  2. (unspecified title) — P. 72.
  3. http://jbc.bj.uj.edu.pl/publication/128725
  4. 4,0 4,1 Polski Słownik Biograficzny. T. 1. Polska Akademia Umiejętności – Skład Główny w Księgarniach Gebethnera i Wolffa, 1935. (Լեհերեն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]