Ադոլֆ Աբրահամովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադոլֆ Աբրահամովիչ
Portret Adolfa Abrahamowicza.jpeg
Ծնվել էնոյեմբերի 7, 1849(1849-11-07)
ԾննդավայրԼվով, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն
Վախճանվել էօգոստոսի 16, 1899(1899-08-16) (49 տարեկանում)
Վախճանի վայրՏորգովիցա, Հորոդենկայի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Ուկրաինա
Մասնագիտությունդրամատուրգ և գրող
Լեզուլեհերեն
ՔաղաքացիությունԼեհաստան
Ռուսական կայսրություն
Adolf Abrahamowicz Վիքիպահեստում

Ադոլֆ Աբրահամովիչ (1849, նոյեմբերի 7, Լվով, Ավստրո-Հունգարական կայսրություն - 1899, օգոստոսի 16, Տորգովիցա), լեհ դրամատուրգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լվովում, լեհ հարուստ հողատիրոջ ընտանիքում։ Մայրը հայուհի էր՝ Լվովի Անտոնևիչների հայտնի ընտանիքից։ Կրթությունն ստացել է ծննդավայրում։ Գրական գործունեությունը սկսել է 1880 թ., «Երկու զոքանչ» պիեսով։ Այնուհետև գրել է «Լրագրային հայտարարություն», «Օգնություն, նա գժվել է» (բեմ. 1881) գործերը, որոնք տպագրվել են նույն թվականին՝ «Դրամատիկական երկեր» խորագրով։

1882 թ. լույս է տեսել ևս երեք պիես՝ «Vis a vis» («Դեմ հանդիման»), «Նրա սկզբունքները», «Փոթորկից հետո»։ Ուշ շրջանի գործերից են «Նախընտրական հասարակություն», «Բաշիբոզուկ», «Բանկը սնանկացավ», «Հին նորաձևամոլները», «Չուրկևիչ կամ Ջուրկևիչ» պիեսները։ Աբրահամովիչի երկերն աչքի են ընկնում նուրբ հումորով և սուր իրավիճակներով։ Մահացել է Ստանիսլավյան վոյեվոդության Տարգովիցե Պոլնեյ կալվածքում (1986 թվականի դրությամբ՝ Ուկրաինա ԽՍՀ Իվանո-Ֆրանկովսկի մարզ)[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пепловский Ср., Польский театр во Львове, Львов, 1891, с. 61, 110, 145

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Polski Słownik Biograficzny. T. 1. Polska Akademia Umiejętności – Skład Główny w Księgarniach Gebethnera i Wolffa, 1935. p.9 (Լեհերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png