Jump to content

Դավիդե Ֆրատտեզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիդե Ֆրատտեզի
իտալ.՝ Davide Frattesi
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 22, 1999(1999-09-22)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Հռոմ, Իտալիա
Հասակ 1,78 մետր
Դիրք կիսապաշտպան

Դավիդե Ֆրատտեզի (իտալ.՝ Davide Frattesi; սեպտեմբերի 22, 1999(1999-09-22)[1], Հռոմ, Իտալիա), տալացի ֆուտբոլիստ, «Սասուոլո» ակումբի և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան, ով վարձավճարով հանդես է գալիս «Ինտերնացիոնալում»։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրատեզին Հռոմի «Լացիոյի» սան է, որտեղ համարվում էր իր տարիքային խմբի ամենահեռանկարային խաղացողներից մեկը[2]։ 2014 թվականի ամռանը տեղափոխվել է «Ռոմայի» ակադեմիա[3]։ Դավիդեն «Ռոմայի» երիտասարդական կազմում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն էր[4]։ Թիմի հետ նա նվաճել է Իտալիայի երիտասարդական գավաթն ու Սուպերգավաթը։ 2016/2017 մրցաշրջանում Ֆրատտեսին, ով նոր է դարձել 17 տարեկան, ներգրավվել է ակումբի առաջին թիմի հետ մարզումներին և ընդգրկվել է Ա սերիայի երկու և Եվրոպա լիգայի մեկ խաղերի հայտացուցակում, սակայն «Ռոմայի» կազմում պաշտոնական հանդիպումներում այդպես էլ չի մասնակցել[5]։

2017 թվականի հուլիսին 17-ամյա Ֆրատտեզին տեղափոխվեց «Սասուոլո»։ Նրա համար վճարվել է 5 միլիոն եվրո, բացի այդ, «Ռոման» իրավունք է ստացել 10 միլիոն եվրոյով գնել նրա պայմանագիրը[4][6]։ 2017/2018 մրցաշրջանում Դավիդեն խաղացել է հիմնականում «Սասուոլոյի» երիտասարդական կազմում, սակայն կանոնավոր կերպով հայտնվել է առաջին թիմի խաղերի պահեստայինների թվում։ Հիմնական կազմում իր նորամուտը նշել է 2017 թվականի դեկտեմբերի 20-ին՝ «Ատալանտայի» հետ գավաթային խաղում[7]։ Այդ մրցաշրջանում Ֆրատտեսին այլևս խաղադաշտ դուրս չեկավ։

2018 թվականի օգոստոսի 16-ին Ֆրատտեսին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց Սերիա Բ-ի «Ասկոլի» ակումբ[8]։ Նրան հավակնում էին նաև «Սպեցիան» և «Պերուջան»[9]։ Նոր ակումբում Դավիդեն նորամուտը նշել է օգոստոսի 26-ին «Կոսենցայի» հետ խաղում[10]։ «Ասկոլիում» Ֆրատտեսին դարձել է հիմնական խաղացող և մասնակցել 2018/19 մրցաշրջանի Բ Սերիայի 36 հանդիպումներից 33-ին[11]։

2019 թվականի հուլիսի 15-ին Ֆրատտեսին կրկին վարձակալության է տրվել Սերիա Բ ակումբին, այս անգամ «Էմպոլի»- ին մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտը[12]։ «Էմպոլիում» նա դարձել է հիմնական խաղացողներից մեկը և մրցաշրջանի ընթացքում բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, դարձել 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[13]։

2020 թվականի սեպտեմբերի 16-ին Ֆրատեզին երեք տարվա ընթացքում երրորդ վարձակալությամբ տեղափոխվեց Սերիա Բ ակումբ, որը դարձավ «Մոնցան»[13]։ 2020/21 մրցաշրջանում Ֆրատեզին աչքի է ընկել 8 գոլով և 2 գոլային փոխանցմամբ, իսկ մրցաշրջանի արդյունքներով ընդգրկվել է Սերիա Բ-ի խորհրդանշական հավաքականում[14]։

Ելույթներ ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրատեզին Իտալիայի մինչև 19 տարեկանների հավաքականի հիմնական խաղացողն էր, որը 2018 թվականին հասավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ լրացուցիչ ժամանակում զիջեց Պորտուգալիայի հասակակիցներին[15]։

2019 թվականի երիտասարդական թիմերի աշխարհի առաջնությունում Ֆրատտեզին հանդես է եկել նաև Իտալիայի հավաքականի հիմնական կազմում։ Մայիսի 23-ին Մեքսիկայի հավաքականի հետ խաղում նա խփեց Իտալիայի հավաքականի առաջին գոլը մրցաշարում[16]։ Ճապոնիայի հավաքականի հետ խաղում եղել է թիմի ավագը։ Իտալացիները հասել են առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել են ուկրաինացիներին, իսկ երրորդ տեղի համար խաղում պարտվել են Էկվադորի հավաքականին[17]։

2021 թվականին Ֆրատեզին Իտալիայի հավաքականի հիմնական խաղացողն էր Եվրոպայի երիտասարդական առաջնությունում[18]։ Նա մասնակցել է իր հավաքականի բոլոր չորս հանդիպումներին, որոնք քառորդ եզրափակչում պարտվել են Պորտուգալիային[19]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդեն ունի քույր՝ Կիարան, ով իրենից երեք տարով փոքր է։ 2018 թվականին նա մասնակցեց Միսս Գրան Պրի գեղեցկության մրցույթին[20]։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելույթներ Լիգա Գավաթ Մայրցամաք Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռոմա I 2016/2017 0 0 0 0 0 0 0 0
Սասուլո I 2017/2018 0 0 1 0 1 0
Ասկոլի II 2018/2019 33 0 0 0 33 0
Էմպոլի II 2019/2020 38 5 3 0 41 5
Մոնցա II 2020/2021 39 8 2 0 41 8
Սասուլո I 2021/2022 11 2 0 0 11 2
Ամբողջ կարիերա 121 15 6 0 0 0 127 15

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր` 2018
  • Իտալիայի երիտասարդական գավաթակիր՝ 2016/2017
  • Իտալիայի երիտասարդական սուպերգավաթակիր՝ 2016/2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Manai, Riccardo. (2015 թ․ դեկտեմբերի 3). «Frattesi-Miceli: Roma, Lazio e un'amicizia a suon di gol» (իտալերեն). Gazzetta Regionale. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. Fiori, Stefano. (2014 թ․ հուլիսի 19). «Frattesi, il capitano dei Giovanissimi Nazionali verso la Roma» (անգլերեն). Lalaziosiamonoi.it. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  4. 4,0 4,1 Oddi, Francesco. (2017 թ․ հուլիսի 13). «Roma, i due Primavera Marchizza e Frattesi a titolo definitivo al Sassuolo» (իտալերեն). La Gazzetta dello Sport. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  5. Guarino, Giuseppe. (2017 թ․ հուլիսի 13). «Il messaggio di Davide Frattesi ai tifosi del Sassuolo: "Darò tutto per questa maglia"» (իտալերեն). Canale Sassuolo. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  6. Solano, John. (2017 թ․ հուլիսի 1). «Davide Frattesi and Riccardo Marchizza are joining Sassuolo» (անգլերեն). RomaPress. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  7. Guarino, Giuseppe. (2017 թ․ դեկտեմբերի 21). «Atalanta-Sassuolo 2-1, il commento del giorno dopo: a presto Sassuolo, forza Sassuolo» (իտալերեն). Canale Sassuolo. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  8. «Ascoli Calcio, ufficiale l'arrivo a titolo temporaneo del centrocampista Frattesi» (իտալերեն). Picenotime. 2018 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  9. Boscagli, Gabriele. (2018 թ․ օգոստոսի 14). «Calciomercato Sassuolo: Frattesi verso il Perugia» (իտալերեն). Canale Sassuolo. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  10. Traini, Enrico. (2018 թ․ օգոստոսի 27). «Ascoli-Cosenza, le pagelle: Brosco evita una sconfitta beffarda. Frattesi dà la scossa» (իտալերեն). Piceno Oggi. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  11. Calabresi, Marco. (2019 թ․ մայիսի 26). «Tra l'idolo De Rossi e Fortnite, Frattesi spinge l'Italia: agli ottavi se batte l'Ecuador» (իտալերեն). La Gazzetta dello Sport. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  12. «Davide Frattesi è dell'Empoli» (իտալերեն). Empoli F.C. 2019 թ․ հուլիսի 15. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
  13. 13,0 13,1 «Davide Frattesi joins AC Monza» (անգլերեն). Associazione Calcio Monza S.p.A. 2020 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
  14. «I social schierano la top 11 della Serie BKT 2020-21» (իտալերեն). Lega B. 2021 թ․ հունիսի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.
  15. «ЧЕ - юноши до 19 - Италия-Португалия». UEFA. 2018. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  16. «Italy edge past Mexico on opening matchday» (անգլերեն). FIFA. 2019 թ․ մայիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  17. «Ecuador beat Italy for bronze» (անգլերեն). FIFA. 2019 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  18. «Under-21 EURO: all the confirmed knockout squads» (անգլերեն). UEFA. 2021 թ․ մայիսի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.
  19. «Portugal-Italy | Under-21» (անգլերեն). UEFA. 2021 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.
  20. «Davide Frattesi dell'Ascoli Calcio, la sorella Chiara in finale a Miss Grand Prix» (իտալերեն). Il Resto del Carlino. 2018 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդե Ֆրատտեզի» հոդվածին։