Դավա-Յաթաղ
Appearance
Երկիր | Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | թաղամաս |
Մտնում է | Երևանի Կենտրոն վարչական շրջանի մեջ |
Դավա-Յաթաղ, հին Երևանի թաղերից։ Հայերեն թարգմանվում է որպես «ուղտերի ննջարան» կամ «ուղտերի կացարան»։ Գտնվել է ներկայիս Գումի շուկայի տեղում[1]։
Երևանը գտնվել է քարավանային ճանապարհների հատման կետում։ Նրա վրայով է անցել Իրանը Անդրկովկասի հետ կապող միջանցիկ ուղին։ Հետագայում այդ ճանապարհով անցնող քարավաններից Երևանի խանը գանձում էր համապատասխան գումար, որի պատճառով էլ ճամփան ստացավ «Խան-յոլի» (Խանի ճամփա) անվանումը։
Բեռնափոխությունները մեծ մասամբ կատարվել են ուղտերով։ Քարավանների բերած բարիքները քաղաքի գործարար մասին հանձնելուց և նորը ստանալուց հետո, քարավանատերերը գերադասում են գնալ ծայրամաս, ուր եղանակը հով է եղել, իսկ իջևանները մատչելի։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մեհրաբով, Բորիս (1906-1911). Երևանի քարտեզ.