Jump to content

Դաստակերտ (ագարակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաստակերտ (այլ կիրառումներ)

Դաստակերտ, մասնատիրական տնտեսություն հին և միջնադարյան Հայաստանում։ Սկզբնապես ունեցել է «ձեռքով ստեղծված» (ձեռակերտ) իմաստը։ Դաստակերտ են կոչվել թագավորների կամ իշխանների հիմնած քաղաքները, գյուղերը, ավանները, այգիները և այլն։ Դաստակերտները որպես տնտ․ միավոր պատկանել են թագավորներին, նախարարներին, ազատներին, քաղաքներին, գյուղերին, բերդերին, տաճարներին և այլն։ Թագավորական Դաստակերտների միջին մասում բնակվել են մշակները, որոնք ունեցել են իրենց հողաբաժինը, «երդը», պատկանել են դաստակերտին։ Նրանց բնակավայրերի շուրջը եղել են պարտեզներ, այգիներ, վարելադաշտեր։ Դաստակերտի բարձրադիր մասում է կառուցվել թագավորի կամ նախարարի ապարանքը։ Դաստակերտները ըստ տարածքի ունեցել են տարբեր տնտ․ նշանակություն։ Մեկում կարող էր գերակշռել հացաբույսերի մշակությունը, մյուսում՝ այգեգործությունը, անասնապահությունը և այլն։ Հայ մատենագրության մեջ Դաստակերտ բառը երբեմն օգտագործվել է նաև փոխաբերական իմաստով (օրինակ, Հայաստանը կոչվել է Դաստակերտ)։ Ձգտելով տալ առավել սպառիչ բացատրություն «Դաստակերտ» տերմինի բոլոր առումներին՝ Ա․ Փերիխանյանը այն սահմանում է որպես իրավազոր հռչակված տիրույթ կամ անձ (Периханян А․ Г․, Сасанидский судебник, 1973, с․ 458–59)։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հակոբյան Ս․ Ե․, Հայ գյուղացիության պատմություն, հ․ 1, Ե․, 1957, Էջ 238–46։
  • Саркисян Г․ X․, О двух значениях термина дастакерт в ранних армянских источниках, в сб․։ Эллинистический Ближний Восток, Византия и Иран, М․, 1967․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 296