Դաշույն (մ.թ.ա. 13-12-րդ դարեր, Արթիկ)
Արտաքին տեսք
նյութ | բրոնզ |
---|---|
բարձրություն | 44 սմ |
լայնություն | 4․6 սմ. |
Դաշույն, մ.թ.ա. 13-12-րդ դարերում Արթիկում հայտնաբերված սեպաձև շեղբով միաձույլ դաշույն, որը ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում 2346-331 համարի ներքո։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկսայր դաշույնը երկու երեսից զարդարված է ակոսներով, որոնց միջև գալարվող օձի մեկական ռելիեֆներ են։ Դաշույնը պատրաստված է տեխնիկական բարդ եղանակով՝ երկգույն մետաղի օգտագործումով (դեղին մակերեսի վրա ընդելուզված են կարմրագույն պղնձե ռելիեֆներ)։ Շեղբի վերին՝ լայնացող մասում փորագրված է վազող պարույր։ Դաստակը խողովակաձև է՝ կիսագնդաձև գլխիկով։ Գլխիկի վրա՝ եռանկյունաձև միջնորմապատերով առանձնացված հատվածներում, պահպանվել են փայտյա ներդիրներ [1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։ ![]() |
.