Ավստրալիական մայրաքաղաքային տարածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավստրալիական մայրաքաղաքային տարածք
անգլ.՝ Australian Capital Territory
flag of the Australian Capital Territory? Զինանշան


ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
ԿարգավիճակՏարածք
Մտնում էԱվստրալիա
ՎարչկենտրոնԿանբերրա
Խոշորագույն քաղաքԿանբերրա
Ամենաբարձր կետBimberi Peak?
ԲԾՄ892 մետր
Օրենսդրական մարմինAustralian Capital Territory Legislative Assembly?[1]
Դատական մարմինSupreme Court of the Australian Capital Territory?[2]
Գլխավոր մինիստրՔեթի Գալահեր
ԱդմինիստրատորՔվենտին Բրյուս
Հիմնական լեզուանգլերեն
Բնակչություն ([[մարտ 2012[3]]])
373 100 (7 տեղ)
Խտություն160 ( 1 տեղ)
Տարածք2 358  (8 տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ
 - Ցածրագույն կետ

 1912 մ
 429 մ
Հիմնադրված էհունվարի 1, 1911 թ.
Սահմանակցում էՆոր Հարավային Ուելս
Ժամային գոտիUTC+10 (+11)
ISO 3166-2 կոդAU-ACT
Հեռախոսային կոդ02[4]
Փոստային ինդեքսներACT
act.gov.au

Ավստրալիական մայրաքաղաքային տարածք (անգլ.՝ Australian Capital Territory, ACT), տարածք Ավստրալիական միության կազմում, որը ներառում է Կանբերրա քաղաքը, ինչպես նաև ոչ մեծ գյուղատնտեսական գոտի և Նամաջի ազգային պարկը։ Բնակչությունը՝ 373 100 մարդ (7-րդը Ավստրալիայի վարչական միավորների միջև, տվյալները 2012 թվականի մարտի վերջ)։

Ավստրալիական մայրաքաղաքային տարածքում գտնվող գյուղերը և համայնքները ներառում են՝ Ուիլյամսդեյլ (անգլ.՝ Williamsdale), Թոփ Նաս (անգլ.՝ Top Naas), Ուրիարա (անգլ.՝ Uriarra), Տարվա (անգլ.՝ Tharwa), Օաքս Էստեյտ (անգլ.՝ Oaks Estate), Պիրսես Կրիկ (անգլ.՝ Pierces Creek) և Հոլլ (անգլ.՝ Hall

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր մայրաքաղաքային տարածքի նախագիծն ստեղծվել է XIX դարի վերջում, երբ կազմավերվում էր Ավստրիալական Միությունը։ 1901 թվականին ընդունվեց ավստրիալական սահմանադրությունը, որի համաձայն՝ Նոր Հարավային Ուելսը պարտավորվում է նահանգի հարավում գտնվող մի ոչ մեծ տարածք փոխանցել դաշնային նոր կառավարությանը։ Նոր մայրաքաղաքի տեղն ընտրվել է որպես չեզոք տարածք Ավստրիալիայի երկու խոշորագույն քաղաքների՝ Սիդնեյի ու Մելբուռնի միջև, որոնք նույնպես հավակնում էին մայրաքաղաք հռչակվելու։ Տարածքը կառավարությանը փոխանցվեց 1911 թվականին, իսկ 1913 թվականին սկսվեց Կանբերրայի շինարարությունը։

Դաշնային կառավարությունը պաշտոնապես Մելբուռնից Կանբերրա տեղափոխվեց 1927 թվականի մայիսի 9-ին, երբ ավարտվեց կառավարության շենքի կառուցումը։ Սկզբնական շրջանում կառավարության առանձին բաժիններ շարունակում էին մնալ Մելբուռնում, սակայն հետզհետե դրանք ևս տեղափոխվեցին նոր մայրաքաղաք։

Տարածքը նախապես հայտնի էր որպես Դաշնային մայրաքաղաքի տարածք (ԴՄՏ), իսկ 1938 թվականին պաշտոնապես վերանվանվեց Ավստրալիական մայրաքաղաքային տարածք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 8 // Australian Capital Territory (Self-Government) Act 1988
  2. 6 // Seat of Government Supreme Court Act 1933, Australian Capital Territory Supreme Court Act 1933
  3. «3101.0 – Australian Demographic Statistics, Mar 2012». Australian Bureau of Statistics. 2012 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին..
  4. Telecommunications Numbering Plan 2015

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]