Դանիել մարգարեի դամբարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել մարգարեի դամբարան
Տեսակդամբարան, սրբարան և մշակութային արժեք
Երկիր Իրան[1]
ՏեղագրությունԽուզեսթան[1]
ՎայրՇուշ[1]
Անվանված էԴանիել
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[1]
Քարտեզ
Քարտեզ

Դանիել մարգարեի դամբարան (պարս.՝ آرامگاه دانیل نبی), ճարտարապետական համալիր Իրանի Խուզեսթան օսթանի Շուշ քաղաքում[2]։ 1931 թվականի սեպտեմբերի 16-ին հուշարձանն ընդգրկվել է Իրանի ազգային ժառանգության ցանկում 51 համարի ներքո։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1871 թվականին ջրհեղեղը ոչնչացրել է դամբարանի նախորդ շենքը, և նույն թվականին շիա հոգևորական Ջաֆար Շուշթերիի հրամանով և ճարտարապետ Հաջի Մոլլա Հոսեյնի ղեկավարությամբ կառուցվել է Դանիել մարգարեի ներկայիս դամբարանը, և նրա գերեզմանը տեղ է գտել նրա կենտրոնում[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիել մարգարեի դամբարանը գտնվում է Շավուր գետի արևելյան ափին՝ Ժակ դը Մորգան ֆրանսիական ամրոցի դիմաց։

Այս կառույցը արքայախնձորի տեսքով գմբեթով կրոնական դամբարաններից մեկն է, որն ունի երկու շերտ։ Գմբեթը ունի 25 ատամնավոր հարկաշարք։ Դրա բարձրությունը կազմում է մոտ 20 մետր, տրամագիծը՝ 5 մետր։ Դանիել մարգարեի գմբեթը կառուցվել է սելջուկների շրջանում, սակայն ակնհայտ է, որ նրա ստեղծողը ոգեշնչվել է Չոքա Զենբիլ (Դուր Ունթաշ) հնագույն քաղաքի ճարտարապետությամբ։ Արտաքին շերտը կատարում է խորհրդանշական գործառույթներ, և այն տեսանելի է հեռվից՝ քաղաքի գրեթե ցանկացած վայրից։

Արևմտյան կողմում Սուրբ Դանիել մարգարեի դամբարանի զարդարված է իրանական և իսլամական սալիկներով։ Արևելյան կողմում՝ մուտքի երկու կողմերում, տեղակայված են 10 մետր բարձրությամբ երկու մինարեներ։ Մինարեում փորագրված է 1330 թվականը՝ ըստ լուսնային հիջրայի և ճարտարապետ Հաջի Մոլլա Հոսեյնի անունը։ Մյուս կողմից կարելի է տեսնել, թե ինչպես են տեղական ճարտարապետները գմբեթի կառուցման ընթացքում ոճավորել փյունիկյան արմավենու բնի տարրերը, քանի որ փյունիկյան արմավենու բունն ունի աստիճանական կառուցվածք և լայնորեն տարածված է հարավում։

Ամեն տարի Դանիել մարգարեի դամբարան են այցելում բազմաթիվ մուսուլման և ոչ մուսուլման ուխտավորներ, ինչպես նաև ներքին և արտասահմանցի զբոսաշրջիկներ[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Tomb of Prophet Daniel». Madain Project. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին. «According to al-Tabri and Later on Ibn Kathir, Daniel (Daniyal) is regarded as a prophet in Islamic tradition as well, having origin in Jewish tradition.»
  3. 3,0 3,1 Դանիել մարգարեի դամբարանն աշխարհի ամենահին քաղաքում Արխիվացված 2020-06-25 Wayback Machine(պարս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել մարգարեի դամբարան» հոդվածին։