Դանիել Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դանիել Գևորգյան
Ծնվել էհոկտեմբերի 2, 1911(1911-10-02)
ԾննդավայրՈւյծ, Հայաստան
Վախճանվել էենթդ․ 1990-ականներ
Մասնագիտությունբանաստեղծ և արձակագիր
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1934)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԿոմունիստ

Դանիել Սիմոնի Գևորգյան (Անդրիասյան, հոկտեմբերի 2, 1911(1911-10-02), Ույծ, Հայաստան - ենթդ․ 1990-ականներ), հայ բանաստեղծ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականին ընտանիքով տեղափախվել է Բաքու։ Սկզբում սովորել է Բաքվի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում, ապա 1934 թվականին ավարտել Բաքվի մանկավարժական տեխնիկումը, 1953 թվականին՝ Բաքվի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը (հեռակա)։ 1934 թվականին աշխատել է Ադրբեջանի Շամախու շրջանի Մադրասա գյուղի միջնակարգ դպրոցում որպես լեզվի ու գրականության ուսուցիչ։ 1935-1939 թվականներին եղել է Բաքվում լույս տեսնող «Սովետական գրող» հայերեն գրական-գեղարվեստական ամսագրի պատասխանատու քարտուղարը։ Այնուհետև ուսուցչություն է արել Նուխի քաղաքում և Գյոբուլաղ գյուղում։ 1944 թվականից աշխատանքի է անցել Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում։ 1950 թվականից աշխատել է Ադրբեջանական ԽՍՀ հրատարակչությունում որպես ավագ խմբագիր[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սրտի բերքը (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1934, 70 էջ։
  • Հաղթանակ (պոեմներ, բանաստեղծություններ, ռուբայներ), Բաքու, Ազերնեշր, 1940, 163 էջ։
  • Վտակ (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1946, 80 էջ։
  • Կոմունիզմի ճանապարհին (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1953, 120 էջ։
  • Աղբյուր (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1955, 108 էջ։
  • Մտերմություն (վիպերգ), Բաքու, Ազերնեշր, 1956, 96 էջ։
  • Բաբախումներ (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1960, 148 էջ։
  • Լուսաբացը սրտերի մեջ (բանաստեղծությունՆեր), Բաքու, Ազերնեշր, 1965, 140 էջ։
  • Թե ծարավ չես-անցիր գնա... (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1968, 132 էջ։
  • Իմ կյանքի ճամփան (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1973, 96 էջ։
  • Խաղաղ առավոտ (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1977։
  • Ճամփորդն ու ճամփան (բանաստեղծություններ և պոեմներ), Բաքու, «Յազըչը», 1981, 136 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 116.