Լիզա Դանիելի
Լիզա Դանիելի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4, 1930 |
Ծննդավայր | Ռեդինգ |
Մահացել է | հունվարի 24, 2014 (83 տարեկան) |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Լիզա Դանիելի (անգլ.՝ Lisa Daniely, հունիսի 4, 1930, Ռեդինգ - հունվարի 24, 2014), բրիտանացի կինո-հեռուստատեսության դերասանուհի։
Կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բերկշիրի Ռեդինգ քաղաքում։ Հայրը անգլիացի փաստաբան, մայրը՝ ֆրանսիացի։ Կրթություն ստացել է Փարիզում, ապա սովորել Սառա Բեռնար թատրոնում[1]։ Ֆիլմում առաջին անգամ նկարահանվել է 21 տարեկան հասակում, Լիլի Մառլեն անվանադերում (1950)[2], իսկ Հինդլն արթնանում է ֆիլմում (1952) մարմնավորել է ջրաղացի աշխատող Ջենի Հոութորնին[3]։ Աղվեսը՝ «պոչին» ֆիլմում (1955) նա խաղացել է Լարի Պերկերսի հետ, ավելի ուշ հայտնվել է Սիմբայի անեծքը սարսափ ֆիլմում (1965)։ Հետագայում նա ավելի շատ հայտնվում էր հեռուստատեսությամբ[4]։ 1958 թվականին նկարահանվել է Հերբերտ Ուելսի «Անտեսանելի մարդը» վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմում, որտեղ խաղացել է Դայան Բրեդին[1]։
Նա հայտնվել է նաև՝ Սուրբը, Վտանգավոր Մարդ,Դոկտոր Հու, Տարօրինակ պատասխան, Խնամակալները, Առաջին Չերչիլները (որպես Մարի թագուհի), Վան Դեր Վոլկ և Շերլոկ Հոլմսի արկածները և այլ հեռուստանախագծերում[5]։ 1996 թվականին նկարահանված Սիրահարված թագուհին ֆիլմում նա մարմնավորեց Եղիսաբեթ II թագուհուն[6]։ 2007 թվականին նա ետնաբեմում մեկնաբանեց Անտեսանելի մարդը ֆիլմի մի քանի դրվագներ, որոնք նկարահանել էր Network DVD-ին[7]։
Անձնական կյանք և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1952 թվականին Լիզա Դանիելին ամուսնացել է Գրեյ Բլեյքի հետ։ Զույգը չի ունեցել երեխաներ։ Դանիելին մահացել է 2014 թվականի հունվարի 24-ին՝ չբացահայտված պատճառներից։ Նրա մասին հոգ էին տանում որդեգիր տղան՝ Սին Բլեյքը, ինչպես նաև զարմուհին և երկու զարմիկները[1]։
Կինոգրաֆիայի ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիլի Մառլեն (1950) անվանադեր
- Հինդլն արթնանում է (1952)
- Վիրաբույժ իրավագետը (1953)
- Վագրը «պոչին» (1955)
- Ճամփորդը (1957)
- Արատավոր օղակ (1957)
- Միջին դասընթաց (1961)
- Սիմբայի անեծքը (1965)
- Անծանոթը տանը (1967)
- Հուշանվեր (1989)
- Ոսկե աչք (1989) Կապիտանի դերում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Kavanagh, Anne (2014 թ․ փետրվարի 24). «Lisa Daniely obituary». theguardian.com. Guardian Media Group. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Reid, John Howard (2006). More Movie Musicals (անգլերեն). Lulu.com. էջ 101. ISBN 9781411673427. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Hindle Wakes (1952)». BFI.
- ↑ «Lisa Daniely». BFI.
- ↑ «Lisa Daniely». www.aveleyman.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Princess in Love (1996)». BFI.
- ↑ «Invisible Man (The): The Complete Series:». Network On Air. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիզա Դանիելի Internet Movie Database կայքում
- Obituary, thestage.co.uk; accessed 23 April 2014.
|