Դանիելա Բիանկի (իտալ.՝ Daniela Bianchi, հունվարի 31, 1942(1942-01-31), Հռոմ, Իտալիայի թագավորություն), իտալացի դերասան, ճանաչված է «Սիրով Ռուսաստանից» ֆիլմի շնորհիվ, որտեղ նա խաղացել է Տատյանա Ռոմանովայի դերը։
Ապագա դերասանուհին ծնվել է հունվարի 31-ին Հռոմում։ 1960 թվականին նա զբաղեցրել է երկրորդ տեղը «Միսս Տիեզերքում», նվաճել է «Միսս լուսանկար» տիտղոսը։ Դերասանի կարիերան սկսվել է 1958 թվականին, այն բանից հետո, երբ տեսել են նրա լուսանկարներից մի քանիսը։ Դերասանական կրթություն չունի։ «Սիրով Ռուսաստանից» ֆիլմը դարձավ նրա հաջողության խաղաքարտը։ Դրանից հետո նրան սկսեցին հրավիրել շատ ռեժիսորներ, բայց այդ աշխատանքները նրան մեծ ճանաչում չբերեցին։
Նկարահանվել է բրիտանական, ֆրանսիական, իտալիական, ամերիկական և այլ ֆիլմերում։ Նշանավոր են համարվում նրա «Scacco Internazionale» և «Operation Kid Brother» ֆիլմերը։