Դանդուռ խոշորածաղիկ
| Դանդուռ խոշորածաղիկ | |
Դանդուռ խոշորածաղիկ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
| Ընտանիք | Դանդուռազգիներ (Portulacaceae) |
| Ցեղ | Դանդուռ (Portulaca) |
| Տեսակ | Դանդուռ խոշորածաղիկ (P. grandiflora) |
| Միջազգային անվանում | |
| Portulaca grandiflora | |
Դանդուռ խոշորածաղիկ (Portulaca grandiflora), դանդուռազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է՝ տարածված Հարավային Ամերիկայում։ Հայաստանի պայմաններում օգտագործվում է որպես միամյա ծաղկաբույս, քանի որ ձմռանը բաց գրունտի պայմաններում ցրտահարվում է։
Ցողունը մսալի է, սողացող, մոտ 15 սմ երկարությամբ՝ մանր, հյութալի տերևներով։ Ծաղիկները լիաթերթիկ են, կիսալիաթերթիկ, սպիտակ, դեղին, վարդագույն, կարմիր և այլ գույների։ Բացվում է միայն արևոտ եղանակների դեպքում։ Ծաղկում է հունիսի կեսերից ընդհուպ մինչև սառնամանիքները։ Երաշտադիմացկուն է, ջերմասեր և լուսասեր։ Լավ աճելու և առատ ծաղկելու համար պահամջում է թեթև ավազակավային սննդանյութերով հարուստ ստրուկտուրային հողեր։ Հումուսով հարուստ ծանր հողերում վատ է ծաղկում։
Սերմերը ցանում են մարտին՝ արկղերում։ Վերատնկում են նույնպես արկղերում, որոնք անմիջապես տեղափոխում են ջերմոց։ Սածիլները դաշտ են տեղափոխում հունիսի սկզբին և տնկում բույսը բույսից 20-30 սմ հեռավորության վրա։ Մեկ գրամ սերմից ստացվում է 4000 բույս։
Լայնորեն օգտագործվում է պարտերային տիպի ձևավորումներում, գորգային ծաղկաթմբերում, ծաղկամարգերում, միքսբորդերների առաջին պլանում[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Լևոն Հարությունյան (1987). Քո շրջապատի ծաղիկները. Երևան: «Արևիկ». էջ 80.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանդուռ խոշորածաղիկ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանդուռ խոշորածաղիկ» հոդվածին։ |
| ||||||||||