Դալլասի հանրային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դալլասի հանրային գրադարան
DallasPublicLibrary02.jpg
Երկիր45 Star US Flag.svg ԱՄՆ
Տեսակհանրային գրադարան
Հիմնվել է1901
ՏեղադրությունԴալաս
Այլ տվյալներ
Կայքdallaslibrary.org

Դալլասի հանրային գրադարան (անգլ.՝ Dallas Public Library), համակարգ, որն ներառում է Դալլասի քաղաքային գրադարանային համակարգը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1899 թվականին Կանանց ակումբների Դալլասի ֆեդերացիայի մոտ միտք հղացավ Դալլասում ստեղծել ազատ հանրային գրադարան: Ֆեդերացիայի նախագահ տիկին Հենրի (Մեյ Դիքսոն) Էքսհոլի աջակցությամբ հանրային դպրոցի ուսուցիչները, տեղացի գործարարները, «The Dallas Morning News»-ից Ալֆրեդ Հորացիո Բոլոն 11000 դոլար հանգանակեցին: Գրադարանի ստեղծումն իրականություն դարձավ այն ժամանակ, երբ տիկին Էքսհոլը Էնդրյու Կարնեգիից խնդրեց և ստացավ 50000 դոլար դրամաշնորհ՝ Դալլասում առաջին գրադարանը կառուցելու նպատակով: 1901 թվականի հոկտեմբերի 22-ին Հարվուդ և Կոմերս փողոցների անկյունում բացվեց Կարնեգի գրադարանը, որն ուներ մեկ ղեկավար գրադարանավար, երեք օգնականներ և 9852 կտոր գրականություն[1] : Գրադարանի ամբողջ գրականությունը տեղավորվեց առաջին հարկում, երկրորդ հարկում՝Կարնեգի սրահը, ընթերցասրահը և արվեստի սենյակը: Արվեստի սենյակը Դալլասի առաջին հանրային պատկերասրահն էր, որը հետագայում դարձավ Դալլասի արվեստի թանգարան:

1914 թվականին տարածքի քաղաքացիներին սպասարկելու համար բացվեց Դալլասին 1903 թվականին անեքսված Օաք Քլիֆի մասնաճյուղը: 1930-ական թվականներին բացվեցին ևս չորս մասնաճյուղեր, այդ թվում Պոլ Լորանս Դանբար գրադարանը, որն առաջինն էր, որ սպասարկեց Դալլասի աֆրոամերիկացի բնակչությանը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գրադարանը լիովին դարձավ պատերազմի տեղեկատվական կենտրոն: 1950-ական թվականներին գրադարանի ռեսուրսներն ու հարմարությունները սահմանափակվեցին, և գրադարանի աջակիցներն ստեղծեցին «Դալլասի հանրային գրադարանի ընկերներ» լոբբիստական օժանդակ կազմակերպությունը՝ ավելի լավ գրադարանային ծառայություններ ունենալու նպատակով:

Ջ. Էրիկ Ջոնսոն կենտրոնական գրադարանը Դալլասի կառավարական շրջանում

1950-ական թվականներին Կարնեգի գրադարանը գտնվում էր վատթար և գերլեցուն վիճակում: Նույն վայրում կառուցվեց նոր ժամանակակից գրադարան: Շինարարության ընթացքում գրադարանը ժամանակավորապես տեղավորվեց Union Station-ի միջնահարկում: Գրադարանի նոր շենքը, որն այժմ հայտնի է որպես Դալլասի գրադարանի հին շենք, բացվել է 1954 թվականին. այստեղ տեղավորվում է 400000 կտոր գրականություն:

1960-ական և 1970-ական թվականներին Դալլասի հանրային գրադարանի համակարգին ավելացվեցին 17 մասնաճյուղեր: 1962 թվականին Լիլիան Մ. Բրեդշոուն դարձավ գրադարանի տնօրեն: Նա առաջին կինն էր, ով Դալլասում ղեկավար պաշտոն ստացավ, ինչն առաջընաց էր այդ դարաշրջանում քաղաքացիական իրավունքի և կանանց ազատության շարժման հենքում[2]:

1970-ական թվականների սկզբին Կենտրոնական գրադարանը կրկին ծանրաբեռնված վիճակում էր: 1972 թվականին քաղաքային խորհուրդը նոր կենտրոնական գրադարանի համար հատկացրեց 10600 կմ 2 տարածք: 1982 թվականին տեխնոլոգիապես զինված կառույցը բացեց իր դռները: Այն երկրում առաջին գրադարաններից էր, որ ուներ Առցանց գրադարանային կատալոգ (Online Public Access Catalog (OPAC)) և գերազանց աուդիովիզուալ հնարավորություններ: 1986 թվականին այն անվանվեց Ջ. Էրիկ Ջոնսոն կենտրոնական գրադարան ի պատիվ նախկին քաղաքապետի, ով մեծ դեր ուներ գրադարանային համակարգի զարգացման գործում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Elizabeth York Enstam, Women and the Creation of Urban Life: Dallas, Texas, 1843-1920 (Texas A&M University Press, 1998) p102
  2. Simnacher Joe (February 12, 2010)։ «Lillian Moore Bradshaw: Library director cleared path for women in city government»։ Dallas Morning News։ Վերցված է 7 March 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]