Դալլասի արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դալլասի արվեստի թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունԴալաս[1]
Ղեկավարության նստավայրԴալաս
Հասցե1717 North Harwood Street
Հիմնադրվել է1903
ՀիմնադիրՄեյ Դիքսոն Էքսալ[2]
Այցելուներ490 000 մարդ
Կայքdma.org
Քարտեզ
Քարտեզ

Դալլասի արվեստի թանգարան (անգլ.՝ Dallas Museum of Art, (DMA)), թանգարան ԱՄՆ Դալլաս քաղաքում։ 1984 թվականին թանգարանը իր նախկին «Ֆեյր փարքում» գտնվող տարածքից տեղափոխվել է Arts District[3]: Թանգարանի նոր շենքը նախագծել է Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտի 2007 թվականի ոսկե մեդալակիր Էդվարդ Լերեբի Բարնսը[4]։

Թանգարանի հավաքածուն կազմում է մ. թ. ա. 3-րդ հազարամյակից մինչև մեր օրերի ավելի քան 24,000 նմուշ։ Թանգարանն առանձնանում է նաև իր դինամիկ ցուցահանդեսային քաղաքականությամբ[5] և մրցանակակիր կրթական ծրագրերով[6]։ Միլդրեդ Ռ. և Ֆրեդերիկ Մ. Մեյեր գրադարանը (թանգարանի ոչ շրջանառվող հետազոտական գրադարանը) ունի շուրջ 50,000 կտոր գրականություն, որը հասանելի է համադրողների և հասարակության համար։ Թանգարանն ունի 14,800 մ2 տարածք[7] և համարվում է ԱՄՆ ամենամեծ արվեստի թանգարաններից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի պատմությունն սկսվում է 1903 թվականին Դալլասի արվեստի ընկերակցության հիմնադրումից ի վեր, որն ի սկզբանե ցուցահանդեսները կազմակերպում էր Դալլասի հանրային գրադարանում։ Տեխասցի նկարիչ Ֆրանկ Ռեան տեսավ նոր գրադարանում արվեստի գործերի ցուցահանդես կազմակերպելու հնարավորությունը[8]։ Գաղափարին հավանություն տվեց նաև Դալլասի հանրային գրադարանի առաջին նախագահ Մեյ Դիքսոն Էքսոլը։ Նա նպատակ ուներ ցուցահանդեսների և դասախոսությունների միջոցով առաջ բերել արվեստի վերաբերյալ հետաքրքրություն և տեղեկացվածություն, ձևավորել մշտական հավաքածու, հովանավորել տեղական արվեստագետների աշխատանքները, պատվել քաղաքացիներին, ովքեր աջակցում են արվեստին։ Այդուհանդերձ թանգարանի հավաքածուն սկսեց ընդլայնվել և նոր, մշտական կառույցի անհրաժեշտություն առաջացավ։ 1932 թվականին թանգարանն անվանափոխվեց՝ դառնալով Դալլասի գեղարվեստի թանգարան և 1936 թվականին տեղավորվեց Ֆեյր փարքի նոր արտ դեկո տարածք, որը կառուցվել էր Տեխասի 100-ամյակի առթիվ[9]։

1943 թվականին Ջերի Բայվարթսը դարձավ թանգարանի առաջին տնօրենը և պաշտոնավարեց 21 տարի[10]։

Գյուստավ Կուրբե, «Աղվեսը ձյան մեջ», 1860, Դալլասի արվեստի թանգարան

Բայվարթսի պաշտոնավարման օրոք ձեռք բերվեցին իմպրոսինիստ, աբստրակտ և ժամանակակից վարպետների աշխատանքներ՝ շեշտադրելով թանգարանի տեխասյան ինքնությունը, որն այժմ ներկայացված է Ալեքսանդր Հոգի, Օլին Էրման Տրավիսի, հենց Բայվարթսի և այլոց աշխատանքներում։

1963 թվականին Դալլասի գեղարվեստի թանգարանը միավորվեց Դալլասի ժամանակակից արվեստի թանգարանի հետ[11]։ 1964 թվականին նոր միավորված թանգարանի տնօրեն դարձավ Մերիլ Ռուեպելը։ Միավորված երկու թանգարանների հավաքածուները տեղավորվեցին Դալլասի գեղարվեստի թանգարանի տարածքում։ Հավաքածուն ներառում էր Պոլ Գոգենի, Օդիլոն Ռեդոնի, Անրի Մատիսի, Պիտ Մոնդրիանի, Ջերարդ Մրֆիի և Ֆրենսիս Բեկոնի աշխատանքները։ 1965 թվականին թանգարանը կազմակերպեց «Պիտ Մոնդրիանիի արվեստը» և «Քանդակ. 20-րդ դար» ցուցահանդեսները[5]։

1970-ականների վերջին մեծապես ընդլայնվող մշտական հավաքածուն և հավակնոտ ցուցահանդեսային ծրագրերը նպաստեցին թանգարանի նոր հաստատություն տեղափոխվելուն։ Հարի Փարքերի ղեկավարության օրոք թանգարանը կարողացավ ևս մեկ անգամ տեղափոխվել ներկայիս վայր՝ քաղաքի բիզնես շրջանի հյուսիսային ծայր (այժմ՝ Դալլաս արվեստի շրջան)։ 54 միլիոն դոլար արժողության նախագիծն իրականացրեց նյու յորքցի ճարտարապետ Էդվարդ Լերեբի Բերնսը, որը ֆինանսավորվեց 1979 City bond ընտրություններից և մասնավոր նվիրատվություններից։ Ծրագրի կարգախոսն էր «Մեծ քաղաքին անհրաժեշտ է մեծ թանգարան»։ Թանգարանի նոր շենքը բացվեց 1984 թվականի հունվարին[12]։

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն[13] ներառում է ավելի քան 24000 արվեստի գործեր ամբողջ աշխարհից հին ժամանակներից մինչև նոր ժամանակներ[14]։ Թանգարանում ներկայացված հավաքածուներն են՝

  • Աֆրիկյան
  • Ամերիկյան
  • Հին Միջերկրական
  • Ասիական
  • Ժամանակակից
  • Դեկորատիվ արվեստի և դիզայնի
  • Եվրոպական
  • Նախակոլոմբոսյան
  • Ուենդի և Էմերի Ռևեսների հավաքածու

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://dma.org/about/museum-history
  3. «The Dallas Arts District -». Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
  4. «Architectural Record - McGraw-Hill Construction». Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
  5. 5,0 5,1 Dallas Museum of Art
  6. Dallas Museum of Art
  7. http://kcur.org/post/nelson-atkins-museum-art-eyes-expansion-heres-how-it-compares-its-peers
  8. «Museum History». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
  9. «Default Parallels Plesk Page». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
  10. «BYWATERS, WILLIAMSON GERALD [JERRY]». Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
  11. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  12. «Dallas Museum of Art». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  13. ’’Dallas Museum of Art, A Guide to the Collection’’ Managing Editor: Debra Wittrup (1997)
  14. https://www.dma.org/collection

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դալլասի արվեստի թանգարան» հոդվածին։