Գևորգ Տեր-Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Տեր-Ստեփանյան
Ծնվել էապրիլի 3, 1907(1907-04-03)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է2006
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներկրաբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտԵրկրամեխանիկա
Ալմա մատերՎրաստանի տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս

Գևորգ Եսայու Տեր-Ստեփանյան (ապրիլի 3, ապրիլի 16, ապրիլի 3, 1907(1907-04-03), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 2006), հայ խորհրդային երկրաբան, ինժեներ-շինարար։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1956), պրոֆեսոր (1960), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1996), թղթակից անդամ (1977); ՄԱԿ անդամ 1949 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկի ինստիտուտը։ Տեր-Ստեփանյանը զբաղվել է գիտական և մանկավարժական գործունեությամբ Թիֆլիսում (1930-1931) և Լենինգրադում (1932-1936, 1939-1945), աշխատել է Իրանում (1937-19391945 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ինստիտուտներում որպես ինժեներական երկրաբանության բաժնի վարիչ, 1964 թվականից՝ երկրամեխանիկայի լաբորատորիայի վարիչ։ Դասավանդել է Երևանի պետական համալսարանում և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում (1959-1972)։

Տեր-Ստեփանյանի աշխատությունները նվիրված են լանջերի կայունությանը և սողանքային երևույթներին։ Նա մշակել է սողանքների տեղաշարժի դիտարկման դիֆերենցիալ մեթոդը, բացահայտել սողանքների նախնական փուլը, առաջարկել լանջերի խորքային սողքի վարկածը, սողանքների կանխագուշակման և նրանց դեմ պայքարի ձևերը։ Տվել է ուղղագիծ սանդղակներով շղթայավոր նոմոգրամների և գրունտի սողքի ստրուկտուրային տեսությունները։ Տեր-Ստեփանյան «Գեոմեխանիկայի պրոբլեմներ» գիտական աշխատությունների ժողովածուի պատասխանատու խմբագիրն է, «Ինժեներնայա գեոլոգիա» («Инженерная геология», Մոսկվա), «Գեոտեքնիք» («G6otechnique», Լոնդոն), «Ատուդիա գեոտեքնիկա» («Տէս- dia geotechnica», Վրոցլավ) ամսագրերի խմբագրական կոլեգիաների անդամ, ԽՍՀՄ ԳԱ ինժեներական երկրաբանության և հիդրոերկրաբանության գիտխորհրդի սողանքային հանձնաժողովի նախագահը (1968 թվականից)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 686