Գևորգ Սարգսյան (հեղափոխական)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Սարգսյան (այլ կիրառումներ)
| Գևորգ Սարգսյան | |
|---|---|
| Ծնվել է | 1887[1] |
| Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | 1937[1] |
| Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | հեղափոխական |
| Զբաղեցրած պաշտոններ | Երևանի քաղաքապետ |
| Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Գևորգ Գրիգորի Սարգսյան (1887[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - 1937[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բոլշևիկ հեղափոխական, Հարավային Կովկասում և Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1919)։
Գործունեությունն սկսել է 1903 թվականից՝ Բաքվում, որտեղ և ներգրավվել է հեղափոխական շարժման մեջ։ 1919 թվականից աշխատել է Ալեքսանդրապոլի երկաթուղային դեպոյում, մասնակցել երկաթուղայինների ելույթներին։ 1920 թվականի Մայիսյան ապստամբությանը մասնակցելու համար բանտարկվել է։ Ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանը գրավելուց և երկրում խորհրդային կարգերի հաստատումից հետո[2] Սարգսյանը պետական և տնտեսական ղեկավար աշխատանքներ է վարել արդեն Խորհրդային Հայաստանում։ Եղել է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի տնօրենի տեղակալ, «Հայպղինձ»-ի նախագահ, ՀԽՍՀ առևտրի ժողկոմի տեղակալ, Երևանի մեխանիկական գործարանի տնօրեն, Հայաստանի երկրաբանական-հետախուզական բազայի, Երևանի օպերային թատրոնի շենքի շինարարության պետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 221)։ |