Գևորգ Միրիմանյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրիմանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Միրիմանյան | |
---|---|
Ծնվել է | 1831[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1853[1] |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Լազարյան ճեմարան[1] և Դորպատի կայսերական համալսարան[1] |
Մասնագիտություն | բանաստեղծ, մշակութային գործիչ և տնտեսագետ |
Գևորգ Միրիմանյան (1831[1], Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1853[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն), հայ բանաստեղծ, մշակութային գործիչ։ Մասնագիտությամբ տնտեսագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Լազարյան ճեմարանում, ապա Դորպատի համալսարանում (1849-1853)՝ Ռ․ և Ք․ Պատկանյանների, Գ․ Դոդոխյանի հետ։ Ուսումնառության տարիներից զբաղվել է գրականությամբ, ձեռագիր վիճակում ուսանողության շրջանում տարածել է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը։
Գրել է երգեր, որոնցից լայն ճանաչում է գտել «Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մատաղ» երգը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Միրիմանյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 620)։ |