Գևորգ Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Մանուկյան
Ծնվել էմայիսի 17, 1996(1996-05-17) (27 տարեկան)
ԾննդավայրՀոռոմ, Շիրակի մարզ, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի «Արիության համար» մեդալ
և Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան

Գևորգ Հովհաննեսի Մանուկյան (մայիսի 17, 1996(1996-05-17), Հոռոմ, Շիրակի մարզ, Հայաստան), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության Բանակի զինծառայող, Պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ, Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալակիր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ։

Մասնակցել է արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններին, հայտնի նաև որպես Քառօրյա պատերազմ։

Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի ապրիլի 15-ին, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Արիության մեդալով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Մանուկյանը ծնվել է 1996 թվականի մայիսի 17 –ին Հովհաննես և Ռիմա Մանուկյանների ընտանիքում։ Գևորգը ծնվել է Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղում։ Գևորգն ընտանիքի միակ երեխան չէ․ունի 2 ավագ քույր։

2003 2014թթ․Գևորգը սովորել է Հոռոմի միջնակարգ դպրոցում։ Գևորգը դեռ մանկուց զբաղվել է սպորտով։ Զբաղվել է քիքբոքսինգով, մասնակցել տեղական մի շարք առաջնությունների և ճանաչվել 3-րդ կարգի բռնցքամարտիկ։

Գևորգը բացի ֆիզիկական գերազանց կարողություններից ունի նաև շատ բարձր ինտելեկտուալ կարողություններ։ Գևորգը զբաղվել է շախմատով և 2011 և 2012 թվականներին մասնակցել է շախմատի տարածաշրջանային օլիմպիադաներին, զբաղեցրել առաջին հորիզոնականը։

2014 թվականին Գևորգն ընդունվում է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայություն բաժինը։

Մեկ տարի սովորելուց հետո Գևորգը ստիպված է լինում կիսատ թողնել ուսումն ու մեկնել պարտադիր զանվորական ծառայության։

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014/1 զորակոչով Գևորգը մեկնում է զինվորական ծառայության և ծառայության սկզբնական շրջանն անցկացնում Մուղնու հակաօդային պաշտպանության ուսումնական զորամասում։ Գևորգը 6 ամիս ծառայում է ուսումնական զորամասում և պատրաստվում որպես հրաձիգիգ զենիթահար։

2014թ․ դեկտեմբերի 25-ին Գևորգը տեղափոխվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 7-րդ պաշտպանական շրջան՝ Եղնիկներ և ծառայության մնացած մասն անցկացնում այնտեղ։ Գևորգը նշանակվում է դյուրակիր զենիթահրթիռային համալիրի /ԴԶՀՀ/ ջոկի հրաձիգ զենթահար։

2015 թ․ նոյեմբերին Գևորգն իր ջոկի հետ դիվիզիայում կազմակերպված մրցումների արդյունքում զբաղեցնում է առաջին տեղը։

Գևորգն իր ծառայության մեկ ու կես տարիներն անցկացրել է դիրքերում։ Դիրքեր է բարձրացել Եղնիկներ տեղափոխվելու հենց առաջին օրը և իջել դիրքերից զորացրվելու օրը։

Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։

Ապրիլի 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը սկսում է հրետակոծության ենթարկել արցախա-ադրբեջանական շփման գիծն իր ողջ երկայնքով՝ օգտագործելով իր զինապահեստում առկա գրեթե բոլոր զինատեսակները։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 03։00-ից սկսած Գևորգն ու իր զինակից ընկերները մշտապես գտնվում են ինտենսիվ հրետակոծության տակ։

Հակառակորդի մոտ 70 հոգանոց դիվերսիոն խմբին հաջողվում է մտնել գումարտակի տարածք։ Հայ դիրքապահներն ու գումարտակի զինվորները մարտի են բռնվում դիվերսիոն խմբի անդամների հետ և ծանր կորուստներ պատճառում նրանց։

Գևորգը բարձրանում է խրամատ, դիտարկում իրականացնում և նկատում ՄԻ-24 ուղղաթիռ, որը 7-8 հրթիռ է կրակում հայկական դիրքերի ուղղությամբ, ապա շրջվում ու հետ գնում։

Գևորգը վազելով գնում է և բերում իր զենքը։ Քանի որ ադրբեջանական դիվերոսիոն խումբը ծանր կորուստներ էր կրել հայ զինվորների կողմից, ադրբեջանական կողմը ստիպված է լինում դեսանտային ուժեր ուղարկելու։ Գևորգը նկատում է ՄԻ-8 ուղղաթիռը, որը դեսանտային ուժեր էր բերում /հայկական կողմի տվյալներով շուրջ 22 հոգի/ և մոտ 3 կիլոմետր հեռավորությունից «Իգլա» համալիրից հրթիռ է արձակում և խոցում հակառակորդի ուղղաթիռը։

Ուղղաթիռի ոչնչացումից հետո կրակը որոշ ժամանակով դադարում է, դիվերսիոն խմբի ողջ մնացած անդամները հետ են քաշվում։

Ապրիլի 3-ին, 4-ին շարունակվում են լայնածացալ հարձակումները ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Հայ դիրքապահները կարողանում են կասեցնել հակառակորդի առաջխաղացումը և տապալել հակառակորդի պլանները։

2016 թվականի մայիսի 8-ին Գևորգ Մանուկյանը իր գերազանց ծառայության համար ստանում է կրտսեր սերժանտի զինվորական կոչում։ 2016 թվականի հուլիսի 21-ին Գևորգն իջնում է դիրքերից և զորացրվում բանակից։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի 2016թ․ ապրիլի 15-ի հրամանագրով Գևորգ Հովհաննեսի Մանուկյանն իր բացառիկ արիության և անձնվիրության համար պարգևատրվում է Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալով, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Կյանքն ապրիլից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Զորացրվելուց հետո Գևորգը որոշում է կիսատ թողնել ուսումը փիլիսոփայան և հոգեբանության ֆակուլտետում և ընդունվել իրավագիտության ֆակուլտետ։ 2016թ․ սեպտեմբերից Գևորգը սովորում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Գևորգը վայելում է ոչ միայն համակուրսեցիների ու համալսարանականների, այլև բոլոր ազգակիցների սերն ու համակրանքը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ (2016)

Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններում զոհվածների ցանկ (2016)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.aravot.am/2016/07/23/719100/
  2. http://galatv.am/hy/tvprograms/videos/news159708/ Արխիվացված 2017-01-14 Wayback Machine
  3. http://hetq.am/arm/news/67082/sharqayin-manukyan-na-khocel-e-tshnamu-uxxatiry-tesanyut.html
  4. http://www.yerkir.am/news/view/111309.html Արխիվացված 2016-08-09 Wayback Machine
  5. http://bestinfo.am/?p=234(չաշխատող հղում)
  6. http://www.tert.am/am/news/2016/04/06/gevorg-manukyan/1984559 Արխիվացված 2022-02-11 Wayback Machine
  7. https://www.aravot.am/2016/07/23/719100/
  8. https://www.youtube.com/watch?v=AJbYV4bJPKg
  9. https://www.youtube.com/watch?v=HkxvYRxy4bs
  10. https://www.youtube.com/watch?v=bEFvV7WbFv4
  11. https://www.youtube.com/watch?v=-Ak-IGufpX8