Գևորգ Ալեքսանդրյան
Գևորգ Ալեքսանդրյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1915 Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 25, 1993[1] (78 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | աշխարհագրագետ և օդերևութաբան |
Հաստատություն(ներ) | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Ալմա մատեր | Մոսկվայի գյուղատնտական մեքենայացման և էլեկտրաֆիկացման ինստիտուտ (1941) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | աշխարհագրական գիտությունների դոկտոր (1967) |
Պարգևներ |
Գևորգ Արշավիրի Ալեքսանդրյան (հուլիսի 14, 1915, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 25, 1993[1], Երևան, Հայաստան), հայ աշխարհագետ, օդերևութաբան։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1982)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գևորգ Ալեքսանդրյանը ծնվել է 1915 թվականին Թիֆլիս քաղաքում։ 1941 թվականին ավարտել է Մոսկվայի գյուղատնտական մեքենայացման և Էլեկտրաֆիկացման ինստիտուտը, 1943 թվականին՝ Կարմիր բանակի բարձրագույն ռազմական, օդերևութաբանական ինստիտուտները։ 1982-1990 թվականներին եղել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի վարիչ[2][3]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Կրժիժանովսկու անվան մրցանակ, 1963
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալեքսանդրյան Գ. Ա.,Օդերևութաբանություն և կլիմայագիտություն,Երևան,1980։
- Атмосферные осадки в Армянской ССР, Ереван: Изд-во АН АрмССР, 1971.
- Географический атлас Армянской ССР, Москва: Главное управление геодезии и картографии при Совете министров СССР, 1976.
- Եղանակը և նրա կանխագուշակումը, Երևան։ ՀՍՍՌ պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1953։
- Ձյունածածկույթը Հայկական ՍՍՀ-ում և նրա գյուղատնտեսական նշանակությունը, Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1978:
- Օդերևութաբանություն։ Ուսումնական ձեռնարկ, Երևան։ Հայպետուսհրատ, 1962։
- Օդերևութաբանություն և կլիմայագիտություն։ Ուսումնական ձեռնարկ, Երևան։ ԵՊՀ, 1980[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=125
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
- ↑ Ալեքսանդրյան Գևորգ Արշավիրի (1980)։ Աբրահամյան Գ, ed.։ Օդերևութաբանություն և կլիմայագիտություն։ ՈՒսումնական ձեռնարկ (2-րդ լրաց. և բարեփոխ ed.)։ Երևան: ԵՊՀ
|