Գևին Փրեթոր Փիննեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևին Փրեթոր Փիննեյ
Ծնվել է20-րդ դար[1]
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՎեսմինստերի դպրոց

Գևին Փրեթոր Փիննեյ (անգլ.՝ Gavin Pretor-Pinney, 20-րդ դար[1]), անգլիացի գրող, գիտահանրամատչելի գրքերի հեղինակ։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևին Փրեթոր Փիննեյը ծնվել և մեծացել է Լոնդոնում։ Նա սովորել է Վեստմինստերյան դպրոցում, իսկ հետո՝ սուրբ Մարտինի անվան արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջում։ Բրիտանական The Idler ամսագրի հիմնադիրներից մեկն է։ 2004 թվականին հիմնել է «Ամպերի սիրահարների ընկերություն»-ը, որը 2016 թվականի դրությամբ ունի ավելի քան 40 000 անդամ՝ տարբեր երկրներից[2]։

Գևին Փրեթոր Փիննեյը՝ մի շարք գրքերի հեղինակ է, որոնք նվիրված են ամպերին (The Cloudspotter’s Guide (2006 թվական), A Pig with Six Legs and Other Clouds (2007 թվական), The Cloud Collector’s Handbook (2009 թվական)), ինչպես նաև Clouds That Look Like Things: From The Cloud Appreciation Society ալբոմը կազմողն է. ալբոմի մեջ ներառված են հասարակության անդամների լուսանկարներ։ Նա պարբերաբար հանդես է գալիս դասախոսություններով, որոնցում նա մարդկանց կոչ է անում հաճախ նայել երկնքին և չարհամարհել այն զարմանահրաշ գեղեցկությունը, որը մեզ նվիրում են ամպերը[3]։

2009 թվականին BBC-ն փաստագրական ֆիլմ է նկարահանել Գևին Փրեթոր Փիննեյի մասին, որը կոչվում է«Cloudspotting»[4]:

2011 թվականին Փրեթոր Փիննեյը Թագավորական ընկերության կողմից մրցանակ ստացավ՝ լավագույն գիտական գրքի համար. այդ պատվավոր մրցանակին արժանացավ նրա գրչին պատկանող The Wavewatcher’s Companion[5] գիրքը։

Ռուսերենով արված հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գևին Փրեթոր Փիննեյ։ Զբաղմունքային ամպատեսություն։ Ամպերի սիրահարների համար դասագիրք = The Cloudspotter's Guide. — Гаятри, 2007. — 400 с. — 2000 экз. — ISBN 978-5-9689-0088-3
  • Գևին Փրեթոր Փիննեյ։ Զբաղմունքային ամպատեսություն = The Wavewatcher's Companion. — Гаятри, 2012. — 416 с. — ISBN 978-5-904584-33-7

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #47912163 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. The Cloud Appreciation Society. Members Locations(անգլ.)
  3. Cloudy with a chance of joy
  4. Cloudspotting(անգլ.)
  5. Royal Society Winton Prize for Science Books(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Сайт «Общества любителей облаков»» (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
  • «Выступление Г. Претор-Пинней на сайте конференции TED (видео)» (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
  • «Интервью с Г. Претор-Пинней» (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
  • Joe Shute (20.09.2015). «Cloudy with a chance of contentment» (անգլերեն). The Telegraph. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  • Cornelia Dean (28.03.2011). «A Guide to Entice Heads Into the Clouds» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
  • Jon Mooallem (04.05.2016). «The Amateur Cloud Society That (Sort Of) Rattled the Scientific Community» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.