Ամպերի սիրահարների ընկերություն
Ամպերի սիրահարների ընկերություն | |
---|---|
Հիմնադրված | 2004 |
Հիմնադիրներ | Գևին Փրեթոր Փիննեյ |
Տեղագրություն | ![]() |
Անդամների թիվ | 49 935 (Հունվար, 2020) |
Կայք | https://cloudappreciationsociety.org/ |
Ամպերի սիրահարների ընկերություն (անգլ.՝ Cloud Appreciation Society), միջազգային ոչ առևտրային կազմակերպություն, որը հիմնադրել է Գևին Փրեթոր Փիննեյը 2004 թվականին։ Միավորում է սիրողական օդերևութաբաններին, ֆիզիկոսներին, լուսանկարիչներին, նկարիչներին և պարզապես այն անձանց, որոնք անտարբեր չեն ամպերի գեղեցկության հանդեպ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընկերության հիմնադիրը անգլիացի գրող, գիտահանրամատչելի գրքերի հեղինակ Գևին Փրեթոր Փիննեյն է։ Գևինը միշտ սիրում էր հետևել ամպերին և նրան զարմացնում էր, որ մարդկանց մեծ մասն ընդհանրապես չի նկատում ամպերը կամ էլ դրանք ընկալում է միայն որպես ցավալի խոչընդոտ։ Այդ իսկ պատճառով մի օր՝ Կորնոուլի գրական փառատոնին, Գևինը հայտարարեց նոր ընկերության՝ «Ամպերի սիրահարների ընկերության» ստեղծման մասին[1]։ Ելույթից անմիջապես հետո նրան շրջապատեցին ընկերությանն անդամագրվել ցանկացողները, և արդեն մեկ տարի անց անդամների քանակը հասավ 1800-ի[1]։ 2016 թվականի մարտի տվյալներով՝ «Ամպերի սիրահարների ընկերությունն» ունի 40568 անդամ 112 երկրներից։ Նրանց մեծամասնությունն ապրում է Մեծ Բրիտանիայում (23430), ԱՄՆ-ում (7701) և Ավստրալիայում (2435)[2]։
Գործունեություն և ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընկերության անդամները պարբերաբար կայքում հրապարակում են անսովոր և հազվագյուտ ամպերի լուսանկարներ, հանդիպումներ և կոնֆերանսներ են կազմակերպում։ Ընկերության հիմնադիրը՝ Գևին Փրեթոր Փիննեյը, հանդես է գալիս ելույթներով, որտեղ մարդկանց կոչ է անում չանտեսել այն զարմանահրաշ գեղեցկությունը, որը մեզ պարգևում են ամպերը[3]։ Նա նաև ամպերին նվիրված մի շարք գրքերի հեղինակ է (The Cloudspotter’s Guide (2006), A Pig with Six Legs and Other Clouds (2007), The Cloud Collector’s Handbook (2009)), ինչպես նաև «Clouds That Look Like Things: From The Cloud Appreciation Society» ալբոմի հեղինակն է, որտեղ ներառված են ընկերության անդամների կատարած լուսանկարները։ Ընկերության անդամների հավաքած տվյալների բազան՝ տարատեսակ ամպեր պատկերող լուսանկարները, որոնք բաշխված են համապատասխան կատեգորիաներով, աշխարհում խոշորագույնն է[4]։
2009 թվականին Բի բի սին փաստագրական ֆիլմ նկարահանեց Գևին Փրեթոր Փիննեյի մասին՝ «Cloudspotting»[5]:
2015 թվականին Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ճանաչեց ընկերության անդամների կողմից հայտնաբերած ամպերի նոր տեսակը` ասպերիտասը (լատ.՝ asperitas՝ «անհարթություն», «խորդուբորդություն» բառից)։ 1951 թվականից ի վեր առաջին անգամ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության դասակարգումը համալրվում է ամպերի նոր տեսակով[6]։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ծրագրում է այդ տեսակն ընդգրկել ամպերի իր նոր ատլասում, որի էլեկտրոնային տարբերակը կհրատարակվի 2016 թվականին[7]։
Yahoo ընկերությունը «Ամպերի սիրահարների ընկերության» կայքն անվանել է «2005 թվականի համացանցի ամենաարտասովոր և հիասքանչ ձեռքբերումը»[8]։
Ընկերության հրովարտակը[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Занимательное облаковедение, 2007
- ↑ The Cloud Appreciation Society. Members Locations (անգլ.)
- ↑ Cloudy with a chance of joy
- ↑ The Telegraph
- ↑ Cloudspotting(անգլ.)
- ↑ The Cloud Appreciation Society. Competition(անգլ.)
- ↑ The International Cloud Atlas (անգլ.)
- ↑ No blue-sky thinking here. By Paul Simons and Alan Hamilton.(անգլ.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Гэвин Претор-Пинней. Занимательное облаковедение. Учебник любителя облаков = The Cloudspotter's Guide. — Гаятри, 2007. — 400 с. — 2000 экз. — ISBN 978-5-9689-0088-3
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Cloud Appreciation Society» (անգլերեն)։ Վերցված է 2015-07-08
- «Выступление Гэвина Претор-Пинней на сайте конференции TED (видео)» (անգլերեն)։ Վերցված է 2015-07-08
- Joe Shute (20.09.2015)։ «Cloudy with a chance of contentment» (անգլերեն)։ The Telegraph։ Վերցված է 2015-09-30
- Jon Mooallem (04.05.2016)։ «The Amateur Cloud Society That (Sort Of) Rattled the Scientific Community» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2016-05-08
|