Գրոտե Կերկ (Դորդրեխտ)
Գրոտե Կերկ հոլ.՝ Grote Kerk | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Նիդերլանդներ |
Տեղագրություն | Դորդրեխտ |
Հասցե | Grotekerksplein 8 |
Դավանանք | Նիդեռլանդների բողոքական եկեղեցի |
Ժառանգության կարգավիճակ | Նիդեռլանդների մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Նվիրված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետ | Everaert Spoorwater? և Antoon I Keldermans? |
Ճարտարապետական ոճ | Brabantine Gothic? |
Grote of Onze-Lieve-Vrouwekerk (Dordrecht) Վիքիպահեստում | |
grotekerk-dordrecht.nl |
Գրոտե Կերկ (հոլ.՝ Grote Kerk) կամ Մարիամ Աստվածածնի եկեղեցի (հոլ.՝ Onze-Lieve-Vrouwekerk), միջնադարյան բողոքական եկեղեցի Նիդերլանդների Դորդրեխտում։ Երկրորդ հնագույն եկեղեցին է քաղաքում և ամենամեծը։ Գրոտե Կերկն իրենից ներկայացնում է խաչաձև բազիլիկ՝ կառուցված բրաբանտական գոթիկայի ոճով։ Եկեղեցու աշտարակն անավարտ է։ Կառույցը տեսանելի է քաղաքի բոլոր կետերից։ Զանգակատունն ունի 8 զանգ և կարիլյոն։ Ամենամեծ զանգը կշռում է 12 տոննա և հնչում է մի նոտայով։ 1572 թվականին եկեղեցին հանձնվել է բողոքականներին։ 1990 թվականին եկեղեցին ընդգրկվել է «Թոփ 100 հոլանդական ժառանգության օբյեկտներ»-ի ցանկում։
Շինարարության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում Գրոտե Կերկի տեղում եղել է եկեղեցի, որը կառուցված է եղել ռոմանական ճարտարապետական ոճով։ Նրա մնացորդները պեղումների ժամանակ հայտնաբերվել են ներկայիս կառույցի տակ։ Ժամանակակից Գրոտե Կերկը կառուցվել է բրաբանտական գոթիկա ճարտարապետական ոճով։ Այն նաև միակ խոշոր քաղաքային եկեղեցին է ողջ նախկին Հոլանդիա կոմսությունում, որն ամբողջովին կառուցվել է կամարավոր քարով։
Ներկայիս եկեղեցու ամենահին մասը «Մարիամի երգչախումբն է» (հոլ.՝ Mariakoor), որը կառուցվել է 1285 թվականին։ Հնարավոր է, որ 1367 թվականին Գրոտե Կերկ եկեղեցու կարգավիճակի բարձրացումը՝ կոլեգիականի, հանգեցրել է նրա վերակառուցմանը։ 1457 թվականին խոշոր քաղաքային հրդեհի ժամանակ եկեղեցին խիստ վնասվել է։ Վերականգնումից չորս տարի անց նորից է վնասվել։ 1470-ական թվականներին եկեղեցին ստացել է իր ներկայիս տեսքը։ Շինարարության մեջ կարևոր դեր է ունեցել ֆլամանդացի ճարտարապետ Էվերարտ Սպորվատերը։ Աշտարակը կառուցվել է Անտոն Կելդերմանսի նախագծով, շինարարությունը սկսվել է 1504 թվականին, բայց չի ավարտվել։ Վերջին անգամ Տիրամոր եկեղեցին վերակառուցվել է 1982-1987 թվականներին։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նիդեռլանդների հուշարձանների ցուցակ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրոտե Կերկ (Դորդրեխտ)» հոդվածին։ |
|