Գրիշա Ղարիբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիշա Ղարիբյան
Ծնվել էմայիսի 25, 1930(1930-05-25) (89 տարեկան)
Ծղուկ, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայկական ԽՍՀ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունտնտեսագետ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր (1976) և պրոֆեսոր (1978)

Գրիշա (Գրիգոր) Ալեքսանդրի Ղարիբյան (մայիսի 25, 1930(1930-05-25), Ծղուկ, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ: Տնտեսագիտության դոկտոր (1976), պրոֆեսոր (1978): ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2000):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիշա Ղարիբյանը ծնվել է 1930 թվականին Բորիսովկա գյուղում (այժմ՝ գյուղ Ծղուկ, ՀՀ Սյունիքի մարզ): 1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1978-1990 թվականներին եղել է ԵՊՀ քաղաքատնտեսագիտության ամբիոնի վարիչ, 1978-1991 թվականներին, միաժամանակ՝ պրոռեկտոր, 1991-1993 թվականներին՝ ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ, 1993-2000 թվականներին՝ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, 2000 թվականից՝ տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ[1]: Աշխատանքները վերաբերում են անհրաժեշտ և հավելյալ արդյունքի, բնակչության կենսամակարդակի բարձրացման սոցիալ-տնտեսական հարցերին[2], ընտանիքների եկամուտների ու ծախսերի ձևավորման,նվազագույն ապահովվածության,անցման տնտեսությունում աղքատության գոյացման, դրա չափակցման ու հաղթահարման սոցիալ-տնտեսական հարցերին[3][4][5]:

2016 թվականին Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի է ունեցել Գրիգոր Ղարիբյանի անհատական ցուցահանդեսը[6]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բնակչության կենսամակարդակը և նրա բարձրացումը Սովետական Հայաստանում, Երևան, 1972:
  • The Present and Future of Economics Department of Yerevan State Universit, Center of Strategic Social Economics Research, 1995.
  • The Social Problems of Population Living Standard in Armenia, UNESCO, 1995.
  • Population Income Differentiation: Poverty and Scanty Means Families, Economic Education and Policy Analysis During the National Transition. Yerevan, 1995.
  • Բուհի դասախոսի սոցիալ-տնտեսական նկարագիրը, «Փոփոխվող հասարակություն» ամսագիր, սոցիալական քաղաքականություն, Երևան, 1997:
  • IHE Lecturers: the Unprotected Middle Class, Yerevan, 1998.
  • Դասախոսի սոցիալ-տնտեսական նկարագիրը (հատուկ հետազոտության նյութերով), ԵՊՀ-80, Գիտական նստաշրջան, Երևան, 1999:
  • «Մարդկային զարգացման հիմունքներ» դասընթացի ուսումնական ծրագիր: Տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի կրթական ծրագիր, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2004, էջ 25-27
  • Անցումային տնտեսության տեսություն, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2008:
  • Կապիտալի նախասկզբնական կուտակումը և հարստության բևեռացումը, Տարեգիրք, Երևան, 2011:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գրիշա Ալեքսանի Ղարիբյան»։ ysu.am (անգլերեն)։ Վերցված է 2017-01-22 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. «ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ ԼԱՎ ԱՌԻԹ ԵՆ, ՈՐ… «  Vorotan»։ Vorotan (hy-AM)։ Վերցված է 2017-01-22 
  4. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան catalog › Authority search › Ղարիբյան, Գրիգոր Ալեքսանդրի, 1930- (Personal Name)»։ opac.flib.sci.am (անգլերեն)։ Վերցված է 2017-01-22 
  5. «Գրիշա Ալեքսանի Ղարիբյան»։ ysu.am։ Վերցված է 2017-01-22 
  6. «ԲԱՑՎԵՑ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ»։ ysu.am։ Վերցված է 2017-01-22