Գրիշա Այվազյան
Jump to navigation
Jump to search
Գրիշա Ծատուրի Այվազյան | |
---|---|
16 մայիսի, 1943 - 5 սեպտեմբերի, 1992 | |
Ծննդավայր | ![]() |
Մահվան վայր | ![]() |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ | ![]() |
Գրիշա Այվազյան (16 մայիսի, 1943, Լուսաձոր, Ասկերանի շրջան - 5 սեպտեմբերի, 1992, Նախիջևանիկ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրիշա Այվազյանը ծնվել է 1943 թ. մայիսի 16-ին Ասկերանի շրջանի Լուսաձոր (Մեհթիշեն) գյուղում։ Ավարտել է Այգեստան (Բալուջա) գյուղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո բնակություն է հաստատել Բաքու քաղաքում, որտեղ աշխատել է որպես ավտովարորդ։ Բաքվի ջարդերից հետո տեղափոխվել է Ստեփանակերտ, կամավորագրվել Ասկերանի գնդին։ Զոհվել է 1992 թ. սեպտեմբերի 5-ին Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը[1]։