Գրիկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիկեր
Ծնվել է1911
Մահացել է1988
Մասնագիտությունպատմաբան

Գրիկեր (Գրիգոր վարդապետ Կերկերյան) (6 դեկտեմբերի 1911, Կյուրին, ՍԵբաստիայի նահանգ - 2 նոյեմբերի 1988, Նյու Յորք), պատմաբան։ Ուսումնասիրել և թարգմանել է հայերի ցեղասպանությանը վերաբերող թուրքական պաշտոնական փաստաթղթեր։ «Եոզղատի հայասպանութեան վաւերագրական պատմութիւնը» (1980) աշխատության մեջ առաջին անգամ հրապարակել է Յոզղատի հայերի կոտորածի հանցագործների դատաքննությանը վերաբերող մի շարք վավերագրերի թարգմանություններ՝ թուրքական բնագրերի հետ, ինչպես նաև հայերի ցեղասպանության վերաբերյալ 1919-20 թթ. թուրքական և այլ մամուլից քաղված նյութեր ու մեկնաբանություններ, ականատեսների վկայություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։