Գրիգոր Հարությունյան (հաղորդավար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Հարությունյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Գևորգի Հարությունյան
Ծնվել էդեկտեմբերի 21, 1956(1956-12-21) (64 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան
ԱզգությունՀայ
ԿրոնՔրիստոնեություն
ՄասնագիտությունՀաղորդավար, մեկնաբան

Գրիգոր Գևորգի Հարությունյան (դեկտեմբերի 21, 1956(1956-12-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, մեկնաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Հարությունյանը ծնվել է 1956 թվականի դեկտեմբերի 21-ին, Երևանում։ 1979 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Նույն թվականին հրավիրվել է Հայաստանի պետական հեռուստատեսություն` աշխատելու որպես հաղորդավար։ Այդ արվեստում նրա ուսուցիչը եղել է հաղորդավար Աիդա Ներսիսյանը։ 1991-1993 թվականներին եղել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի լրագրող և «Լրաբեր» լրատվական ծրագրի մեկնաբան, 1993 թվականին՝ հեռուստատեսության հաղորդավարների բաժնի վարիչը։ Եղել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի ղեկավար և մեկնաբան։ 2001-2003 թվականներին աշխատել է «Երևան» հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդման հեղինակ և վարող։ 2012 թվականից աշխատում է «Կենտրոն» հեռուստաընկերությունում՝ որպես «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի մեկնաբան։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տարվա հաղորդավար», 2013 թ.[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]