Գրիգոր Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Գևորգյան
Ծնվել էօգոստոսի 5, 1932(1932-08-05) (86 տարեկան)
ԾննդավայրԲաքու, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունքանդակագործ

Գրիգոր Հայրիկի Գևորգյան (օգոստոսի 5, 1932, Բաքու), հայ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1960 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

1979 թվականից բնակվում Է ԱՄՆ-ում[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Փյունիկ» (1970, Գյումրի),
  • «Սևան» (1971, Երևան),
  • «Երաժշտություն» (1978, Երևան),
  • Հայուհու կիսանդրի, հայ հոգևորականի գավազան (1980, Նյու Յորքի Բնական պատմության ամերիկյան թանգարան),
  • Հայոց Մեծ եղեռնի զոհերին նվիրված «Հարգանք վերապրողներուն» հուշատախտակ (1985, Նյու Յորք, Մանհեթեն),
  • Ազգային առաջնորդարանի զինանշանը և դռների խաչերը (1987, Նյու Յորք),
  • Արցախի ազատամարտիկներին նվիրված հարթաքանդակը (1988),
  • «Հազարան բլբուլ» քանդակ (2002-2004),
  • «Ծովինար» քանդակ (2002-2004),
  • «Հարություն» քանդակ (2002-2004)։

Ստեղծել է նաև մեդալներ, սրբապատկերներ, մյուռոնաթափ աղավնի, Ավետարանի պահպանակ, կնունքի ավազան, խաչքար (1981-85)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005