Գրիգոր Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գրիգոր Գաբրիելյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Գաբրիելյան
Ծնվել է մայիսի 2, 1862(1862-05-02)
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանվել է մայիսի 11, 1898(1898-05-11) (36 տարեկանում)
Մահվան վայր Վարշավա, Ռուսական կայսրություն
Ազգություն հայ
Կրթություն Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություն նկարիչ
Grigory Gabrielyan Վիքիպահեստում

Գրիգոր Հովհաննեսի Գաբրիելյան (1862, մայիսի 2 (14, Թիֆլիս) - 1898, մայիսի 11 (23), Վարշավա), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թիֆլիսում։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ 1885 թվականին ակադեմիայի կողմից գործուղվել է Վրաստան և Հայաստան։ 1893 թվականին տեղափոխվել է Վարշավա, ուր զբաղվել է նաև մանկավարժությամբ։ Հետևել է ռուս պերեդվիժնիկ նկարիչների ռեալիստական մեթոդին։ Վախճանվել է Վարշավայում[1]։

Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։

Չալմայով ծերունու դիմանկարը, Հայաստանի ազգային պատկերասրահ

Ստեղծել է ժանրային բնույթի ռեալիստական նկարներ և էտյուդներ։ Գործերից են՝

  • «Վար Արագածի ստորոտին»
  • «Աղոթող հայ գյուղացին»
  • «Տաճկահայ բեռնակիրը»
  • «Օրորոցի մոտ»
  • «Փաթթոցով ծերունու դիմանկարը»[3]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալ, 1888

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005։ էջ էջ 245 
  2. Գրիգոր Գաբրիելյանի ստեղծագործություններից ՀԱՊ-ում
  3. «Գաբրիելյան Գրիգոր Հովհաննեսի | Չալմայով ծերունու դիմանկարը - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am (անգլերեն)։ Վերցված է 2017-02-22