Գրիգոր Ավետիսյան (հեռուստալրագրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրիգոր Ավետիսյան, հայ մարզական մեկնաբան, հեռուստալրագրող։ Ծնվել է 1995 թ. սեպտեմբերի 2-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Աշխատում է Արմենիա Հեռուստաընկերությունում։ «Ժամը» լրատվական ծառայության սպորտային բաժնի մեկնաբանն է։ Մեկնաբանում է ՈՒԵՖԱՉեմպիոնների լիգայի խաղարկության հանդիպումները։ Դասավանդում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-09 թթ. սովորել է Աշտարակի Գ.Ղափանցյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցում։ Ուսումը շարունակելու համար 2009 թ. տեղափոխվել է Երևան, որտեղ 2009-12 թթ սովորել է ԵրՃՇՊՀ-ին կից քոլեջում։ 2012-14 թթ սովորել է ՀԱԱՀ-ում։ 2015-2020 թթ. սովորել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։ 2018-2020 թթ. դասավանդել է նույն համալսարանի մարզական լրագրության և շախմատի ամբիոնում՝ «Հեռուստատեսային լրագրություն» և «Լրագրողի վարպետություն» առարկաները։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 թ. հանդիսանում է Մադրիդի «Ռեալի» հայկական ֆան ակումբի և կայքի համահիմնադիր (realmadrid.am):
  • 2010 թ. հաճախել է հատուկ լրագողական դասընթացների, մասնակցել միջազգային աշխատանքային մի շարք հանդիպումների և վարպետության լրագրողական դասերի։
  • 2012 թ. աշխատել է armfootball.com կայքում՝ որպես լրագրող, թղթակից։
  • 2013-2014 թթ. աշխատել է armsport.am մարզական կայքերում, որպես լրագրող, թղթակից։
  • 2014 թ-ից աշխատել է «ԱրմՆյուզ» լրատվական հեռուստաալիքում՝ որպես մարզական մեկնաբան, լրագրող։
  • 2015 թ. «Արարատ» հեռուստաընկերությունում վարել է ֆուտբոլի Գերմանիայի ու Իտալիայի առաջնության խաղերը, Գերմանիայի ու Իտալիայի գավաթի խաղարկության խաղերը։
  • 2015 թ-ից աշխատում է «Արմենիա» հեռուսատընկերության «Ժամը» լրատվական ծրագրում՝ որպես մարզական մեկնաբան, լրագրող։
  • 2015-2019 թթ. եղել է «Բարի լույս հայեր» առավոտյան ծրագրի մարզական բլոկի մեկնաբանը։
  • «Արմենիա» հեռուսատընկերությունում մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային և փլեյ-օֆի խաղերը։
  • «Արմենիա» հեռուսատընկերությունում վարել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության և Ազգերի լիգայի՝ Հայաստանի հավաքականի նախախաղային ուղիղ եթերի քննարկումները։
  • 2018-2020 թթ. դասավանդել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական լրագրության և շախմատի ամբիոնում՝ «Հեռուստատեսային լրագրություն» և «Լրագրողի վարպետություն» առարկաները։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-07 թթ. պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել է ֆուլ-կոնտակտ կարատեով։ Մասնակցելով ավելի քան 20 միջմարզային մրցումների՝ շահել է 5 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե մեդալ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]