Գրիգորի Հայրապետով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգորի Հայրապետով
EPP Summit, March 2015, Brussels (16861873151) (cropped) - Grigorie Hayrapetov.jpg
Ծնվել էմարտի 18, 1967(1967-03-18) (53 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունսպա
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի I աստիճանի մեդալ
Գրիգորի Հայրապետովը (աջից երկրորդը) ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցելիս, 2015 թվականի մարտ, Բրյուսել

Գրիգորի Ալբերտի Հայրապետով (մարտի 18, 1967(1967-03-18)), գեներալ-մայոր, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության նախկին պետ[1]։ 1991-2018 թվականներին եղել է պետության ղեկավարի անվտանգության գլխավոր պատասխանատուն[2]։ Ապահովել է Հայաստանի երեք նախագահների և 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։ 2018 թվականի հունիսի 11-ին նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության պետ[3]:

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի առթիվ, հայրենիքի անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալից ծառայությունների, ինչպես նաև ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

2019 թվականի հուլիսի 5-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, Գրիգորի Հայրապետովին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]