Գրիգորի Համբարձումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգորի Համբարձումյան
Անձնական տվյալներ
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 28, 1993 (30 տարեկան)
Ծննդավայր Ղափան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ նոյեմբերի 21, 2014(2014-11-21) (տարիքը 21)
Մահվան վայր Կապան, Սյունիքի մարզ, Հայաստան
Հասակ 170 սմ
Քաշ 70 կգ
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1953-1964 Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ Սպարտակ (Երևան) ? (?)
Մարզչական կարիերա
1964-1985 Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ Լեռնագործ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Գրիգորի Դավթի Համբարձումյան (28 օգոստոսի, 1933, Ղափան - 21 նոյեմբերի, 2014[1], Կապան),խորհրդային ֆուտբոլիստ, պաշտպան։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1960)։ Հայկական ԽՍՀ վաստակավոր մարզիչ (1966)։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է հայրենի քաղաքի «Լեռնագործ» (ներկայում՝՝ «Գանձասար») ակումբում։ 1953 թվականին հրավիրվել է Երևանի «Սպարտակ» ակումբ։

ԽՍՀՄ առաջնության բարձրագույն լիգայում անցկացրել է 33 խաղ և խփել 2 գոլ։

Գրիգորի Համբարձումյանը առաջին ֆուտբոլիստն է Հայաստանից, ով ընդգրկվել է ԽՍՀՄ-ի մրցաշրջանի լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկում 1961 թվականին նա եղել է երկրորդը այդ ցանկում (աջ եզրային պաշտպանի դիրքում)։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Համբարձումյանը Խաղացել է ԽՍՀՄ հավաքականում։ 1962 թվականին Չիլիում անցկացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ ընդգրկվել է ԽՍՀՄ հավաքականի հայտագրային կազմում (40 խաղացող), որ ներկայացվել է ՖԻՖԱ-ին առաջնության սկսելուց 45 օր առաջ։ Սակայն ծանր վնասվածքի պատճառով չի մասնակցել առաջնությանը։ Լիովին չապաքինվելով՝ անցել է մարզչական աշխատանքի։ Եղել է Ղափանի «Լեռնագործ» ակումբի մարզիչ, որը հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության Բ կարգում։ Համբարձումյանի գլխավորությամբ «Լեռնագործը» 1966 թվականին զբաղեցրել է առաջին տեղը և պայքարել ԽՍՀՄ առաջնության Ա կարգ դուրս գալու համար։ Տկիբուլիում անցկացող եզրափակիչ փուլում խաղացել է «Նեման» (Գրոդնո) «Պոլադ» (Սումգայիթ), «Մեշախտե» (Տկիբուլի) ակումբների հետ, պարտություն է կրել «Մեշախտեի» դեմ խաղում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • անհատական
    • Ընդգրկվել է ԽՍՀՄ մրցաշրջանի 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (1) - № 2 (1961)

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորի Համբարձումյանը Օլիմպիական խաղերի մրցանակակիր ջրացատկորդ Դավիթ Համբարձումյանի հայրն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лукашин Ю. С. Звезды советского футбола. Справочник-календарь. 1988 г.
  • «Футбол» (еженедельник), 1962, № 14
  • «Футбол» (еженедельник), 1962, № 15
  • «Футбол» (еженедельник), 1962, № 8
  • Григорян А. Г. Король воздуха – Газета «Урарту», №14 2001 г.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]