Գրիգորի Նիկոլայի Բաղդասարով (փետրվարի 16, 1929(1929-02-16)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), անասնաբույժ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1976)։ ՀԳԳԱ թղթակից անդամ (1999)։ ՀԳԱ վաստակավոր պրոֆեսոր (2002)։ Վրաստանի պետական անասնաբուծ-անասնաբուժական համալսարանի պատվավոր պրոֆեսոր (2002)։
Գրիգորի Բաղդասարովը ծնվել է 1929 թվականի փետրվարի 16-ին, Թիֆլիս քաղաքում։ 1952 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1952 թվականից աշխատել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում, 1974-1985 թվականներին՝ Զոո-ճարտարագիտության ֆակուլտետի դեկան, 1985-1989 թվականներին՝ ՀԽՍՀ Ագրոարդի վարչության բարձրագույն դպրոցի պրոռեկտոր, 1993-1997 թվականներին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի մանր անասնաբուծության ամբիոնի վարիչ։
Աշխատանքները վերաբերում են ՀՀ-ում խառնացեղ ոչխարաբուծության զարգացման խնդիրներին[2]։