Գրիգորի Արդարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգորի Արդարով
Ծնվել էմարտի 28 (ապրիլի 9), 1888
Մահացել էփետրվարի 17, 1956(1956-02-17) (67 տարեկան)
Մահվան վայրԿազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունթատրոնի դերասան և թատերական ռեժիսոր
ԱշխատավայրKachalov State Academic Russian Bolshoi Drama Theatre?
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և People's Artist of the Tatar ASSR.png

Գրիգորի Արդարով (ռուս.՝ Григо́рий Па́влович Арда́ров, մարտի 28 (ապրիլի 9), 1888 - փետրվարի 17, 1956(1956-02-17), Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս դերասան, ռեժիսոր։ Թաթարյան ԻԽՍՀ ժողովրդական արտիստ (1939 թվական)[1]։ ՌՍԽՍՀ-ի վաստակավոր արտիստ (1940 թվական)։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1954 թվական)[1]. Народный артист РСФСР (1954)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորի Արդարովը ծնվել է 1888 թվականի մարտի 28-ին, Օդեսայում։

Ավարտել է Օդեսայի Մ. Միրսկու թատերական դպրոցը։

1908 թվականին սկսել է աշխատել Ն. Սոբոլշչիկով-Սամարինի` Դոնի Ռոստովի անտրեպրիզային թատրոնում։

Աշխատել է Խարկովի, Բաքվի, Թիֆլիսի թատրոններում։

1917 թվականից աշխատել է որպես ռեժիսոր։

1936 թվականից եղել է Կազանի դրամատիկական մեծ թատրոնի դերասան և ռեժիսոր։

1944-46 թվականներին եղել է Կազանի դրամատիկական մեծ թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար և գլխավոր տնօրեն։

Արդարովն ուներ բեմական խառնվածք, ռիթմի հիանալի զգացողություն, ինչպես նաև` ուժեղ և հարուստ երանգներով գեղեցիկ ձայն։ Դրամատիկական պատկերներ կերտելով` Արդարովը ձգտում էր կերպարի ռոմանտիկ ընդհանրացման` կարևորելով ստեղծագործության մարդասիրական մոտիվները` փորձելով բացահայտել հիմնական կոնֆլիկտի էությունը։ Արդարովի խաղը «Դիմակահանդես» պիեսում և Արբենինի կերպարի վերաբերյալ նրա մեկնաբանությունները նշվել են համառուսական թատերական հասարակության համաժողովում, որը նվիրված է «Դիմակահանդես»-ին[2]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ստեսել («Արթուր նավահանգիստը», Ա. Ստեփանով)
  • Ֆիլիպ («Դոն Կառլոս» Ֆ. Շիլլեր)
  • Գրանդե հայրիկը («Եվգենիա Գրանդե», Օնորե դը Բալզակ)
  • Բերսենև («Բեկում», Բ. Լևրենյով)
  • Տալանով («Արշավանք» Լ. Լեոնով)
  • Մակֆերսոն («Ռուսական հարցը», Կ. Սիմոնով)
  • Արբենին («Դիմակահանդես», Մ. Լերմոնտով)
  • Չացկի («Խելքից պատուհասը», Ա. Գրիբոյեդով)
  • Ռյաբինին («Արիություն», Գ. Բերեզկո)
  • Օռլով («Մուլլանուր Վախիտով», Ն. Իսանբետ)
  • այլ դերեր
Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ингвар И. Ардаров (Богданович) Григорий Павлович//Народные артисты: Очерки.— Казань, 1980. С. 61—66.
  2. Шнейдерман И. И., Научно-творч. конференция, посв. драме Л. «Маскарад», там же, с. 182, 194—96.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Театральная энциклопедия. Том 1//Глав. ред. С. С. Мокульский — М.: Советская энциклопедия, 1961. — 1214 стб. с илл., 12 л. илл.
  • Ингвар И. Ардаров (Богданович) Григорий Павлович//Народные артисты: Очерки.— Казань, 1980. — С. 61—66.
  • Штайн Г. Г., «Маскарад» на сов. сцене, в Сб. ВТО, с. 142, 162—70
  • Шнейдерман И. И., Научно-творч. конференция, посв. драме Л. «Маскарад», там же, с. 182, 194—96.
  • И. А. Ушакова Лермонтовская энциклопедия // АН СССР. Институт рус. лит. (Пушкин. Дом); науч.-ред. совет изд-ва «Сов. Энцикл.»; гл. ред. Мануйлов В. А., — М.: Сов. Энцикл., 1981