Գրիգորի Աբրիկոսով
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 30, 1932 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 13, 1993 (60 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Ծնողներ | հայր՝ Անդրեյ Աբրիկոսով |
Պարգևներ և մրցանակներ | |
Գրիգորի Անդրեևիչ Աբրիկոսով (ռուս.՝ Григо́рий Андре́евич Абрико́сов, օգոստոսի 30, 1932, Մոսկվա, ԽՍՀՄ - ապրիլի 13, 1993, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային թատրոնի ու կինոյի դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգորի Աբրիկոսովը ծնվել է 1932 թվականի օգոստոսի 30-ին դերասան Անդրեյ Աբրիկոսովի ընտանիքում։
1954 թվականին ավարտել է Շչուկինի թատերական ուսումնարանը (գեղարվեստական ղեկավար Աննա Օրոչկո)։ 1953-1954 թվականներին աշխատել է Վ․ Մայակովսկու անվան թատրոնում։ 1954-1993 թվականներին եղել է Ե․ Վախթանգովի անվան թատրոնի առաջատար դերասաններից մեկը, որտեղ խաղացել է հոր հետ։ Այդ բեմին է աշխատել մինչև կյանքի վերջ։
Շատ է նկարահանվել կինոյում։ «Հարսանիք Մալինովկայում» կինոկատակերգությունում մարմնավորել է ատաման Գրիցիանին։
Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը՝ ծնողների կողքին։ Շուտով նրա կողքին թաղվում է նաև կինը՝ թատերական դերասանուհի Մարինա Կուզնեցովան (1925֊1996)[1]։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հեղինակ | Ռեժիսոր | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|---|
1956 | Մաքսիմ Գորկի | Ռուբեն Սիմոնով | Ֆոմա Գորդեև | Ֆոմա Գորդեև |
1957 | Ալեքսեյ Արբուզով | Եվգենի Սիմոնով | Քաղաքն արշալույսին | երգչախմբի անդամ |
1960 | Ալեքսեյ Արբուզով | Եվգենի Սիմոնով | Իրկուստսկյան պատմություն | Սերդյուկ |
1965 | Լեոնիդ Զորին | Ռուբեն Սիմոնով | Դիոն | Սերվիլի |
1966 | Իսահակ Բաբել | Ռուբեն Սիմոնով | Հեծբանակը | Նիկիտա Բալմաշով |
1975 | Միրոսլավ Կրլեժի | Միրոսլավ Բելովիչ | Պարոնայք Գլեմբայներ | ծերուկ Իգնատ |
1979 | Էդուարդո դե Ֆիլիպո | Միրոսլավ Բելովիչ | Մեծ հրաշագործություն | Արտուրո Ռեկիա |
Մոլիեր | Վլադիմիր Շլեզինգեր | Քաղքենին ազնվական | երաժշտության ուսուցիչ | |
Վ․ Սավինով | Հին ռուսական վոդևիլներ | |||
1983 | Պիեռ Շենո | Վլադիմիր Շլեզինգեր | Եղե՛ք առողջ | պրոֆեսոր Գարոն |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1956 | Շատ աղմուկ ոչնչից | |
1956 | Սիրտը բաբախում է կրկին․․․ | Դին-Մամեդով |
1956 | Մարդ է ծնվել | վարորդ Ստրաշնով |
1956 | Բեմահարթակին | իշխան Կազաչինսկի |
1957 | Մարտիկը և ծաղրածուն | միսթր Ֆիշ |
1960 | Սրտերը պետք է վառվեն | Յուրիև |
1967 | Կրեմլի առաքիչը | սենատոր |
1967 | Հարսանիք Մալինովկայում | ատաման Գրիցիան Տավրիչեսկի |
1968 | Ճակատագիրը խաղում է մարդով | կակտուս |
1971 | Հազարավոր հոգիներ | իսպրավնիկ |
1973 | Տաղանդներ և երկրպագուներ | ողբերգակ Գրոմիլով |
1973 | Իրկուտսկյան պատմություն | Սերդյուկ Եգորովիչ |
1973 | Մեծ ցնցոտիավորները | Կոմարով |
1977 | Հեծբանակ | Նիկիտա Բալմաշով |
1977 | Լյուբով Յարովայա | Կուտով |
1978 | Հեղափոխության մարշալը | Կամենև |
1978 | Հին ռուսական վոդևիլների երեկո[2] | Լև Սինիչկին |
1978 | Հատուկ նշաններ չկան | սադրիչ Ազեֆ |
1980 | Մեծ հրաշագործություն | Արտուրո Ռեկիա |
1980 | Տուն օղակաձև ճանապարհի մոտ | Ֆեդոտով |
1980 | Խնայատուփ | Կոլադան |
1980 | Երկար օրերի ամիսը | Սերգեյ Միխայլովիչ |
1981 | Անտառապայը | |
1981 | Կյանքի գիծ | |
1982 | Հույս և հենարան | Կինոլա |
1982 | Ռիչարդ III | լորդ Հեստինգս |
1982 | Տրոպինինները | |
1983 | Սիրանո դե Բերժերակ | կապիտան Կարբոն |
1984 | Հատուկ ստորաբաժանում | Բուրենին |
1984 | Ուսանողական հողի ջերմությունը | Գլիբչակ |
1985 | Եղե՛ք առողջ | պրոֆեսոր Գարոն |
1986 | Երգեցիկ Ռուսաստան | Անատոլի Դուրով |
1986 | Արարքներ հին ոգով |
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1968)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1984)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Московские могилы
- ↑ Фильмы-спектакли: Аннотир. кат. / Сост.: А. Ю. Соколова. — М.: Гостелерадиофонд, 2002. — 288 с.: ил.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խորհրդային և ռուսական կինոյի դերասաններ (ռուս.)
- Գրիգորի Աբրիկոսով (ռուս.)
|
- Օգոստոսի 30 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 13 մահեր
- 1993 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ռուս դերասաններ
- Խորհրդային դերասաններ
- Ե․ Վախթանգովի անվան թատրոնի անձինք
- Աբրիկոսովներ