Գրիգորին և Ակսինյան (արձանախումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
«Գրիգորին և Ակսինյան» քանդակագործական կոմպոզիցիա
Вёшенская Григорий и Аксинья 10 октября 2017 01.jpg
Քանդակագործական կոմպոզիցիան
Կոորդինատներ49°37′34″ հս․ լ. 41°43′20″ ավ. ե. / 49.62611° հս․. լ. 41.72222° ավ. ե. / 49.62611; 41.72222Կոորդինատներ: 49°37′34″ հս․ լ. 41°43′20″ ավ. ե. / 49.62611° հս․. լ. 41.72222° ավ. ե. / 49.62611; 41.72222
Գտնվում էՎյոշենսկայա
Կառուցվել է1983
Կառուցել էՆ. Վ. Մոժաև
Ներկա վիճակըկանգուն

«Գրիգորին և Ակսինյան» քանդակագործական կոմպոզիցիա (ռուս.՝ Скульптурная композиция «Григорий и Аксинья»), գտնվում է ՌԴ Ռոստովի մարզի Վյոշենսկայա ստանիցայի կենտրոնում, Դոն գետի ափին։ Քանդակագործ Վ. Մոժաևի աշխատանքը ստեղծվել է Միխայիլ Շոլոխովի «Խաղաղ Դոն» վեպ-էպոպեայի մոտիվներով և նվիրված է երկու գլխավոր հերոսների` Գրիգորի Մելեխովի և Ակսինյա Աստախովայի հանդիպմանը։ ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ է[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործական կոմպոզիցիան պատկերում է «Խաղաղ Դոն» վեպի դրվագներից մեկը։ Պատահական չէ, որ հուշարձանը գտնվում է Դոնի բարձր ափին։ Ոտաբոբիկ Ակսինյան անկտին ուսին գնում է խուտորի կողմը։ Ճանապարհին նրան ուղեկցում է Գրիգորին ձիու վրա։ Քանդակագործը պատկերել է այն պահը, երբ Գրիգորին, ընկերական զրույց վարելով հարևանուհու հետ, կատակով փակում է նրա ճանապարհը։ Հուշարձանի բարձրությունը 6,5 մետր է[2]։

«Խաղաղ Դոնի» այն հատված է, որը պատկերում է արձանը.

- Ակսինյան հաշվողաբար ժպտաց ու շեղվեց կածանից` աշխատելով հեռանալ։
Գրիգորին շուռ տվեց ձին, փակեց նրա ճամփան։
- Թո՛ղ, Գրի՛շկա։
- Չե՛մ թողնի։
- Հիմարություն չանես, ես պետք է ճամփա գցեմ մարդուս։
Գրիգորին ժպտալով քշում էր ձին։ Ակսինյային քշում էր դեպի զառիթափը։
- Թո՛ղ, է՜, սատանա, հրե՛ն, մարդիկ են երևում։ Որ տեսնեն, ի՞նչ կասեն։
Ակսինյան վախեցած նայեց դես ու դեն, անցավ խոժոռվելով ու առանց հետ նայելու։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Вешенская, Ростовская обл., Россия - panoramio (4).jpg

Հուշարձանի նախագիծը 1957 թվականին ստեղծել է քանդակագործ Ն. Վ. Մոժաևը։ Նրա հետ աշխատել են նաև Է. Մ. Մոժաևան, Վ. Գ. Դեսյատնիչուկը, Վ. Ի. Վոլոշինը, Գ. Խոլոդնին[3]։ Էսքիզները ցույց են տրվել «Խաղաղ Դոնի» հեղինակ Միխայիլ Շոլոխովին։ Գրողը որոշ ճշգրտումներ է արել` խորհուրդ տալով կոնաձև դույլերը փոխարինել գլանաձևով, իսկ արաբական ձին` Դոնի ձիով։ Նախագիծը կյանքի է կոչվել միայն 26 տարի հետո։ Հուշարձանը բացվել է գետի կայարանի դիմաց` Դոնի Ռոստովի հանգստի բազայի շրջանում, 1983 թվականին։

1995 թվականին շոլոխովյան կերպարների` 12 տոննա ընդհանուր զանգվածով քանդակը տեղափոխվել է գրողի ծննդավայր` Վյոշենսկայա ստանիցա, որտեղ և զարգանում են վեպի իրադարձությունները[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «О включении выявленного объекта культурного наследия «Скульптурная композиция «Григорий и Аксинья» в единый государственный реестр объектов культурного наследия...»։ Վերցված է 2017 Մարտ 14 
  2. «Описание Скульптурная композиция "Григорий и Аксинья"» (ռուսերեն)։ Rutraveller։ Վերցված է 2017-03-03 
  3. «Памятники литературным героям»։ Государственный музей-заповедник М. А. Шолохова։ Վերցված է 2017-03-03 
  4. «Ой ты, наш батюшка тихий Дон!»։ Библиотека Шадринского государственного педагогического университета։ Վերցված է 2017-03-03