Գրիգորին և Ակսինյան մակույկում (արձանախումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Գրիգորին և Ակսինյան մակույկում» քանդակագործական կոմպոզիցիա
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2013
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԴոնի Ռոստով
Նյութբրոնզ և քար
Ներկա վիճակկանգուն
Արտաքին պատկերներ
Քանդակագործական կոմպոզիցիայի լուսանկարներ

«Գրիգորին և Ակսինյան մակույկում» քանդակագործական կոմպոզիցիան (ռուս.՝ Скульптурная композиция «Григорий и Аксинья в лодке») գտնվում է Դոնի Ռոստովի կենտրոնում, Դոնի աջ ափին։ Քանդակագործ Սերգեյ Օլեշնյայի աշխատանքը ստեղծվել է Միխայիլ Շոլոխովի «Խաղաղ Դոն» վեպ-էպոպեայի մոտիվներով և նվիրված է երկու գլխավոր հերոսների` Գրիգորի Մելեխովին և Ակսինյա Աստախովային։ Կոմպոզիցիան տեղադրվել գետի կայարանի մոտակայքում 2013 թվականի հունիսին։ Այն դարձել է «Խաղաղ Դոնի» գործող անձանց նվիրված երրորդ հուշարձանը Ռոստովի մարզում։ «Գրիգորին և Ակսինյան մակույկում» քանդակը, ի թիվս Դոնի թեմայով այլ հուշարձանների, հայտնվել է Դոնի Ռոստովում քաղաքային միջավայրը բարեկարգելու շրջանակներում[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործական կոմպոզիցիան պատկերում է «Խաղաղ Դոն» վեպի դրվագներից մեկը։ Գրքի հերոսները՝ սիրահարված Գրիգորի Մելեխովն ու Ակսինյա Աստախովան, պատկերված են թիամակույկում նստած՝ Դոն գետով զբոսանքի ժամանակ։ Ակսինյան նրբագեղ զգեստով է, որը զարդարված է ծալքազարդերով և ժանյակներով, նրա ձեռքին փոքրիկ ծաղկեփունջ է։ Գրիգորին նստած է մակույկի խելին, նրա հագին զինվորական համազգեստ է։ Բրոնզե ֆիգուրները պատկերված են բնական մեծությամբ։ Քանդակների միջև կա նստարան, որից հաճախ օգտվում են զբոսաշրջիկները՝ լուսանկարվելու համար։ Մակույկի ցռուկը տեղադրված է քարերի կույտի վրա և բարձրացված է քիչ վերև, իսկ անհամաչափ հիմքը պատրաստված է բետոնից և երեսպատված է անհամաչափ սալիկներով[2]։

Քաղաքացիների մի մասը քննադատել է կոմպոզիցիան, քանի որ պատկերված դրվագը ոչ մի կապ չունի Դոնի Ռոստովի հետ[3]։

Սմ. նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ой ты, наш батюшка тихий Дон!» (ռուսերեն). Библиотека Шадринского государственного педагогического университета. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  2. «Памятник «Григорий и Аксинья в лодке»». Изготовление памятников. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  3. «Григорий и Аксинья в лодке». Неформальные достопримечательности. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.