Գրիգոլ Մաիսուրաձե
Արտաքին տեսք
| Ծնվել է | հուլիսի 6, 1817[1] |
|---|---|
| Ծննդավայր | Ծինանդալ, Թելավի գավառ, Թիֆլիսի նահանգ |
| Վախճանվել է | հուլիսի 18, 1885[1] (68 տարեկան) |
| Մահվան վայր | Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
| Մասնագիտություն | նկարիչ |
Գրիգոլ Մաիսուրաձե (վրաց.՝ გრიგოლ [გიორგი] მაისურაძე, հուլիսի 6, 1817[1], Ծինանդալ, Թելավի գավառ, Թիֆլիսի նահանգ - հուլիսի 18, 1885[1], Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), վրացի նկարիչ և Վրաստանի ռեալիստական պատկերանկարչության դպրոցի հիմնադիր։
Ծնվել է Ցինանդալիում՝ իշխան Ալեքսանդր Ճավճավաձեի ճորտի ընտանիքում։ Իշխանը բանաստեղծ էր։ Նա որպես գեներալ ծառայության մեջ էր Ռուսական կայսրությունում։ Ճավճավաձեն ազատագրում է Մաիսուրաձեին և հովանավորում նրա կրթությունը Սանկտ-Պետերբուրգում, որտեղ Գրիգոլը սովորում է Կառլ Բրյուլովի ղեկավարությամբ[2]։ 1850-ական թվականներին Մաիսուրաձեն վերադառնում է հայրենի Վրաստան և Քութայիսում ուսուցանում նկարչություն։ Նա այնտեղ էլ մահանում է։ Նրա ստեղծագործություններից շատերը կորել են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ Turner, Jane (1996), The Dictionary of Art, vol. 12, p. 326. Grove's Dictionaries, ISBN 1-884446-00-0