Գրենլանդական գայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրենլանդական գայլ
Գրենլանդական գայլ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Գայլեր
Տեսակ Գայլ
Ենթատեսակ Գրենլանդական գայլ
Լատիներեն անվանում
Canis lupus orion


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Գրենլանդական գայլ (լատ.՝ Canis lupus orion)՝ գորշ գայլի տարատեսակ, որը ապրում է Գրենլանդիայում։ Այս գայլը բազմաթիվ նմանություններ ունի արկտիկական գայլի հետ, սակայն գիտնականներն ապացուցել են, որ այս երկու տեսակները շատ տարբեր են։ Հստակ է միայն այն փաստը, որ գրենլանդական գայլը Գրենլանդիա է եկել Կանադայի հյուսիսից՝ հատելով Սառուցյալ օվկիանոսի սառած մակերևույթը։

Չափսերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրենլանդական գայլը ունի համեմատաբար փոքր չափսեր և թեթև քաշ։ Քաշի թեթևությունը բացատրվում է այս գայլերի վատ սնվելով։ Ձմռանը սննդի հետ կապված խնդիրները ավելի են շատանում։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրենլանդական գայլն առաջին անգամ հատել է Գրենլանդիայի սահմանը մոտ 25-21 հազար տարի առաջ։ Այս գայլերը եկել են Կանադայի հյուսիսից։