Գրեյս Սաիֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրեյս Սաիֆ
Ծնվել էհոկտեմբերի 7, 1995(1995-10-07) (25 տարեկան)
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի

Գրեյս Սաիֆ (անգլ.՝ Grace Saif, հոկտեմբերի 7, 1995, Մանչեստր, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[1], բրիտանացի դերասանուհի։ Հայտնի է դարձել Նեթֆլիքսի «13 պատճառ՝ ինչու» հեռուստասերիալում Ամորովատ Անիսիա «Անի» Աչոլայի դերը կատարելուց հետո[2]։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեյս Սաիֆը ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 7-ին, Անգլիայի Մանչեստր քաղաքում։ Նա դերասանական վարպետություն է սովորել Լոնդոնի Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում և ավարտել է այն 2017 թվականին բակալավրի աստիճանով[3]։

Սաիֆը սկսել է իր դերասանական կարիերան «Ուիլթոն» կարճամետրաժ ֆիլմից։ Սակայն նրան հռչակ է բերել Անիի դերը Նեթֆլիքսի «13 պատճառ՝ ինչու» պատանեկան դրամա հեռուստասերիալում։ 2017 թվականին նա կատարել է Էնջել Հյորլիի դերը «Բժիշկներ» հեռուստասերիալում[4]։ 2018 թվականին նա կերտել է Շաբսի դերը «Գիշերը տնից դուրս» կարճամետրաժ ֆիլմում[5]։

Գրեյսը նաև հնչյունավորել է Էբբիին «World of Warcraft: Battle For Azeroth» տեսախաղում[6]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին՝ «13 պատճառ՝ ինչու» հեռուստասերիալի թողարկումից հետո, Գրեյս Սաիֆը ստիպված է եղել ջնջել իր ինստագրամյան կայքէջը, և փակել թվիթթերյան կայքէջը այն բանից հետո, երբ հանդիսատեսները բացասական և վիրավորական մեկնաբանություններ էին թողում իր նկարների տակ, քանի որ դժգոհ էին Գրեյսի կերտած կերպարի գործունեությամբ և ազդեցությամբ սերիալի սյուժեի վրա։ Թիմոթի Գրանադերոսն, ով կատարում էր սերիալում Մոնթիի դերն, աջակցել է Սաիֆին, գրելով իր ինստագրամյան կայքէջում․

Aquote1.png Անկախ այն բանից, թե դուք աջակցում եք, սիրում կամ հավանում եք հեռուստատեսային շոուի որևէ կերպարի, խնդրում եմ հիշել, որ նա տաղանդավոր և գեղեցիկ դերասան/դերասանուհի, որը մարմնավորում է սցենարով գրված բառերը։ Մեր շոուի գլխավոր թեմաներից մեկը միմյանց հանդեպ հոգատարությունն է։ Ես տեսել եմ բավականին տհաճ բաներ, որոնք ասել են համացանցում նոր կերպարի վերաբերյալ։ Դուք բոլորդ կրքոտ եք, և մենք սիրում ենք ձեզ դրա համար, բայց ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ փորձեք բարի լինել և հարգել տաղանդավոր դերասանուհու/դերասանի աշխատանքը[7]։ Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Meet Britsih Actress, Grace Saif: Bio, Age, Wiki, Career, Net Worth, Movies, Parents»։ Biogossipy (en-US)։ 2019-11-22։ Վերցված է 2020-03-30 
  2. White Peter (օգոստոսի 1, 2019)։ «'13 Reasons Why': Netflix Orders Fourth & Final Season Of Controversial Drama, Sets Season 3 Premiere Date»։ Deadline Hollywood։ Վերցված է օգոստոսի 1, 2019 
  3. Fabrique։ «Grace Saif — RADA»։ www.rada.ac.uk (en-gb)։ Վերցված է 2020-03-30 
  4. «Grace Saif (Actress) Age, Height, Weight, Boyfriend, Biography & More»։ fullmovie.wiki (en-US)։ 2019-01-30։ Վերցված է 2020-03-30 (չաշխատող հղում)
  5. «Grace Saif»։ IMDb։ Վերցված է 2020-03-30 
  6. World of Warcraft: Battle For Azeroth, http://www.imdb.com/title/tt8912750/, վերցված է 2020-03-30 
  7. Kim YeEun։ «One of the stars of '13 Reasons Why' deleted all of her Instagram posts after fans abused her because her character 'ruined the show'»։ Business Insider։ Վերցված է 2020-03-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]