Գրեյս Հուանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրեյս Հուանգ
Ծննդյան թիվ՝1983
Ծննդավայր՝Սիդնեյ, Ավստրալիա
Քաղաքացիություն՝ Ավստրալիա
Մասնագիտություն՝դերասանուհի
IMDb։ID 3876431

Գրեյս Հուանգ (չինարեն՝ 黃芝琪, անգլ.՝ Grace Huang, 1983, Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի և թայվանական ծագում ունեցող ֆոտոմոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեյս Հուանգը ծնվել է 1983 թվականին Թայվանում։ Ավելի ուշ տեղափոխվել է Ավստրալիա[1], որտեղ ավարտել է Սիդնեյի համալսարանը՝ հաշվապահական հաշվառման և առևտրային իրավունքի մասնագիտացմամբ։ Նկարահանվել է Vogue, Harper's Bazaar, FHM, Oyster, Elle, Marie Claire ամսագրերի ավստրալիական տարբերակների համար։ «Kailis Australian Pearls» բրենդի ներկայացուցիչն է[2]։

2004 թվականին նորամուտն է նշել հեռուստատեսությունում։ 2011 թվականին նկարահանվել է «Արյունոտ խցանումներ» կարճամետրաժ ֆիլմում[3][4]։ 2012 թվականին նկարահանվել է «Երկաթե բռունցք» ֆիլմում[5][6][7], իսկ 2014 թվականին՝ դրա շարունակության մեջ։ 2016 թվականին խաղացել է «Անկախության օր․ Վերածնունդ» ֆիլմում։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011՝ «HollyShorts Film Festival» մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում («Արյունոտ խցանումներ»)[4]։
  • 2013՝ առաջադրվել է «WorldFest Houston»-ի «Special Jury Award»-ի «Լավագույն դերասանուհի-Քննադատների ընտրություն» անվանակարգում («Բառեր չկան»)[8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2009 ֆ Գաղտնալսված Sit ting fung wan Ջենի
2010 ֆ Կարմիր երկիր Red Earth աղջիկ
2011 կֆ Արյունոտ խցանումներ Bloodtraffick Ավա Չեն
2011 ֆ Սեր տիեզերքում Quan qiu re lian Բանի
2012 ս 6 անծանոթներ Strangers 6 Ֆեյ Ֆեյ
2012 ֆ Սառը պատերազմ Hon zin Մեյ Չենգ
2012 ֆ Երկաթե բռունցք The Man with the Iron Fists երկվորյակներ
2013 ֆ Բառեր չկան Lost for Words Աննա
2014 ս Արհեստական բանականություն Intelligence Մեյ Չեն
2015 ս Վկա Hiding Սինդի
2015 ֆ Ժասմին Jasmine Ժասմին Տո
2015 ֆ Անվերջություն Infini Կլեր Գրենիչ
2015 ֆ Երկաթե բռունցք 2 The Man with the Iron Fists 2 երկվորյակներ
2015 ս Պարանորմալ միտք Paranormal Mind տիկին Օ
2016 ֆ Օսիրիսի զավակը․ Գիտական ֆանտաստիկա, թողարկում 1 SFv1: The Osiris Child Ջենդի
2016 ֆ Անկախության օր. Վերածնունդ Independence Day: Resurgence Լին Թանգ
2016 ս Ռեյք Rake Ջեն
2018 ֆ Ֆլինի ոսկին In Like Flynn Աչուն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Grace Huang taking on Hollywood after warming up in The Man With The Iron Fists
  2. INTERVIEW WITH NEW KAILIS AMBASSADOR GRACE HUANG
  3. «Grace Huang — A Force to be Reckoned With». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
  4. 4,0 4,1 Interview with Winner Grace Huang Best Actress 'Bloodtraffick' Jennifer Thym Director & Gerrit Wunder, Film Composer
  5. EXCLUSIVE INTERVIEW with GRACE HUANG
  6. «WOMAN with the Iron Fists. Grace Huang talks». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  7. Young actors a class above
  8. «Grace Huang Learns About Courage in Her Latest Film 'Lost For Words'». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեյս Հուանգ» հոդվածին։