Գրեմուչի (աղբյուր)
| Տեսակ | աղբյուր և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք |
|---|---|
| Երկիր | |
| Տեղագրություն | Դոնի Ռոստով |
![]() | |
![]() | |
| 47°12′22″N 39°41′36″E / 47.206111111111°N 39.693333333333°E | |
«Գրեմուչի» (ռուս.՝ «Гремучий родник»), աղբյուր, բնության տեղական նշանակության հուշարձան։ Գտնվում է Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի Երկաթուղային շրջանում, արևմտյան բնակելի զանգվածում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գրեմուչի» աղբյուրն անվանում են Գրեմուչի (Քչքչան) աղբյուր, պարզապես Գրեմուչկա կամ Դոնի Աստվածածնի սրբապատկերի Սուրբ աղբյուր[1]։ Համաձայն առասպելի՝ այն «Քչքչան» է անվանել Պետրոս I-ը, երբ անցնելիս լսել է աղբյուրի ջրերի ուժեղ աղմուկը[2]։ Աղբյուրը գտնվում է Սուրբ Սերաֆիմ Սարովսկու տաճարի մոտ, նրա հրաշագործ ուժը կապում են Դոնի Աստվածածնի սրբապատկերի հետ։ Աղբյուրից հետո սկսվում է երկաթուղին[3]։
Առաջին անգամ «Գրեմուչի» աղբյուրը նկարագրել է հայտնի երկրաբան և հնէաբան պրոֆեսոր Վլադիմիր Վլադիմիրովիչ Բոգաչովը 1919 թվականին հրատարակված Ռոստովի շրջակայքի երկրաբանական ուղեցույցում։ Նախկինում աղբյուրն իսկապես քչքչացել է ամբողջ շրջակայքով։ Այն թափվել է բավական մեծ բարձրությունից հսկայական ճնշման տակ։ Թափվող ջրի աղմուկը լսելի է եղել նրան մոտենալուց շատ առաջ[3]։
1990-ական թվականներին «Գրեմուչի» աղբյուրը սրբագործվել է և օծվել։ Եկեղեցին այստեղ մեծ սպիտակ խաչ է տեղադրել։ Կառուցվել է ուղեսյուն, իսկ ջուրը մտցվել է խողովակների մեջ։ Աղբյուրի մոտ կառուցվել են երկու լողավազան և աստիճաններ, տեղադրվել են նստարաններ։ Լողավազանները խոր չեն։ Մեկը փոքր է, մանկական, խորությունը մեկ մետրից պակաս է։ Մյուսը մեծահասակների համար է՝ փոքր-ինչ մեծ ու խոր։ Լողալ նրանց մեջ չի հաջողվի, բայց սուզվել հնարավոր է։ Լողավազանից դուրս գալիս ջուրը հոսում ոչ մեծ գեղեցիկ ջրվեժի տեսքով։ Ջուրը զուլալ է, թափանցիկ և համարվում է բուժիչ[3]։
Աղբյուրն ունի ջրի ուժեղ ճնշում և ձմռանը չի սառչում։ Աղբյուրի ջուրը պարզ է ու սառը, նրա ջերմաստիճանը կլոր տարի 10 աստիճան է։ Աղբյուրը ժողովրդականություն է վայելում բնակչության շրջանում, նրա ջուրն օգտագործվում է խմելու և լողանալու համար։ Գրեմուչկայում լողանում են նույնիսկ Ջրօրհնեքի սառնամանիքներին։ Իսկ Ջրօրհնեքի ժամանակ աղբյուրից հավաքած ջուրը չի փչանում ամբողջ տարի[3]։ Աղբյուրը խնամված է, կահավորված հանդերձարաններով և ոչ մեծ ավտոկայանատեղով[3]։
Անցուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրին կարելի է հասնել ոտքով Ստաչկայի պողոտայից։ Մոտակայքում գտնվում են երկաթուղային ուղիները և Ռոստով-Բերեգ կայարանը։ Պրիվոկզալնայա և Ամբուլատորնայա փողոցներում տեղադրված են աղբյուրի ցուցանակները[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գրեմուչի» աղբյուրն աշնանը
- «Գրեմուչի» աղբյուրը
- «Գրեմուչի» աղբյուրն աշնանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Родник Гремучий
- ↑ «Родник Гремучий в Ростове-на-Дону». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
- 1 2 3 4 5 «Родники Ростова: Гремучий источник».
- ↑ «Святой источник Донской иконы Божией Матери в Ростовской области». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.

