Գրանդ Մակետ Ռոսիա (ռուս.՝ Гранд Макет Россия), մասնավոր թանգարան Սանկտ Պետերբուրգում։ Ռուսաստանի տարբեր շրջաններից հատվածների 1:87 մասշտաբով կատարված մանրակերտեր են։ Ընդհանուր տարածքը 800 մ² է։ Ռուսաստանի ամենամեծ մանրակերտն է, իսկ աշխարհում գրավում է երկրորդ տեղը ՀամբուրգիMiniatur Wunderland-ից հետո[1]։ Թանգարանը գտնվում է 1953 թվականին ստալինյան ամպիրի ոճով կառուցված երկհարկանի առանձնաշենքում։ Նախագծի հեղինակն ու ներդրողը Սանկտ Պետերբուրգի բնակիչ և ձեռնարկատեր Սերգեյ Մորոզովն է [2]։